Posted in Ձմեռային ճամբար

Ագարակում

Այսօր հունվարի քսանհինգն է։ Այսօր մենք քայլելով գնացել ենք ագարակ։ Ագարակում կային չորս մեծ և մեկ փոքր ձի։ Ձերի համար տարել էինք շաքար և գազար։
Ձիերին խնամում է ընկեր Էդմոնը։ Նա մեզ օգնել է ստել ձիի վրա ու քշել։ Մենք քշել ենք Մաշա անունով ձիուկին։
Այսօր շատ ուրախ ու հետաքրքիր օր է եղել։

Posted in Ընդհանուր

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

Այսօր հունվարի քսանմեկն է և մենք գնացել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն։ Նայել ենք Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները ներկայացումը։
Ներկայացումը այն մասին էր, որ չար թագուհին ցանկանում էր լինել ամենագեղեցիկը, բայց ամենագեղեցիկը Սպիտակաձյունիկն էր։ Այդ պատճառով թագուհին որոշում է թունավորել Սպիտակաձյունիկին։ Սպիտակաձյունիկը գնում է թզուկների մոտ, սակայն թագուհին գտնում է սպիտակաձյունիկին ու թունավորում։
Սպիտակաձյունիկին շատ էր սիրում արքայազն ու նա գալիս է և կենդանացնում Սպիտակաձյունիկին։
Ես նայել եմ և մուլտֆիլմը, և ներկայացումը, սակայն ինձ ավելի շատ դուր է եկել ներկայացումը։
Այս ներկայացումը ինձ սովորեցրեց, որ պետք է բարի լինել։

Posted in Ընդհանուր

Իմ ծննդյան օրը

Իմ ծննդյան օրը սեպտեմբերի տասնիննին է։ Ես ծնվել եմ աշնանը։
Ես սիրում եմ նշել իմ ծննդյան օրը մանկական սրճարանում։ Իմ ծննդյան օրը ես շատ հյուրեր եմ ունենում ու ստանում եմ շատ նվերներ։
Այս տարի ես կլինեմ ութ տարեկան ու ցանկանում եմ, որ ինձ շուն նվիրեն։

Posted in Ձմեռային ճամբար

Այցելություն դեպի Ագարակ

Այսօր մենք այցելել ենք Ագարակ ուսումնական ճանապարհորդության։ Այնտեղ մենք տեսել ենք ձիեր, շներ, բադեր, սագեր, սիրամարգ։ Մեզ ցույց են տվել, թե ինչպես են կերակրում ձիերին։ Ձիերից ամենաշատը ինձ դուր է եկել Մաշան, որովհետև նա շատ ծանր բեռներ կարող է տանել։
Այնտեղ կային երեք իշուկներ, որոնցից մեկը անուն չուներ ու ես որոշել եմ նրա անուը դնել Գելափա։
Այսօր իր օրը շատ ուրախ է անցել։

Posted in Ընդհանուր

Ձմեռային ճանապարհորդություն

Մենք գնացել էինք դասարանցիներով Կոտայքի մարզ։ Ի տարբերության Երևանի այնտեղ շատ ձյուն կար։ Այնտեղ շատ ցուրտ էր, բայց ես ինձ շատ լավ էի զգոմ , որովհետև ես ձյուն շատ եմ սիրում ։ Մենք այնտեղ սահնակ ենք քշել ձնաագնդիկ ենք խաղացել։ Մեր օրը շատ ուրախ է անցել ։

Posted in Ձմեռային ճամբար, Մայրենի լեզու

Իմ ճամբարը

Ես  Նարեն եմ: Իմ ճամբարի ջոկատի անունը << Ընկերությոնե >>է։ Իմ ճամբարը շատ  լավն է։ Մեր  ճամբարի  նշանաբաանն     է ․ <<Ընկերությունը  մենք  ենք։ Միասին   ամեն   ինչ   կարող  ենք>>։ Մեր ջոկատում իրար լսում ենք, օգնում ենք, բայց մեկ-մեկ կանոնները չենք պահպանում։ Մենք գնացել ենք ջերմոց-լաբորատորիա, սովորել ենք խնամել ծաղիկները, երգել ենք, կարդացել ենք Ձմեռ պապի նվիրած գրքերը, խաղացել ենք։

 

Posted in Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար

Այսօր ձմեռային ճամբարի երկրորդ օրն էր։

Մենք երգել ենք, մարզվել ենք ։ Սովորել ենք կատարել

ձայնագրություններ։

Paint-ով նկարել ենք ճամբարի տարբերանշանը։

Այցելել ենք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա։

Խաղացել ենք սեղանի խաղեր։ Օրը շատ ուրախ է անցել։