Posted in Հորինուկներ, Մայրենի լեզու

Իմ մայրիկը

Իմ մայրիկի անունը Շահանե է։ Իմ մայրիկն աշխատում է, նա մարկետոլոգ է։ Մայրիկս իր աշխատանքը շատ է սիրում։ Իմ մայրիկը միջին հասակի է։ Նա շատ արագ է շարժվում, հա՛մ ինձ է դաս սովորեցնում, հա՛մ քույրիկիս է դաս սովորեցնում, հա՛մ տուն է մաքրում, հա՛մ ինձ, քույրիկիս ու հայրիկիս ճաշ է տալիս։
Իմ մայրիկի անունը նշանակում է արքայադուստր։

Posted in Ընդհանուր

Իմ գիրքը

Այսօր ես գիրք եմ նվեր ստացել։ Գիրքի անունը՝ <<Աշխարհի իմ ատլասը>>։ Գիրքը աշխարհագրության մասին է։ Գրքում կան կպչուն պիտակներ, քարտեզներ և հետաքրքիր տեղեկություններ։
Ինձ այս գիրքը շատ է դուր եկել։
Շնորհակալություն Հարությունին նվերի համար։