Posted in Ընդհանուր

Նամակ ձախորդ Փանոսին

Ողջույն, ձախորդ Փանոս։ Ինչպե՞ս ես։ Ես քո հեքիաթը կարդացի ու հասկացա, որ դու անհամբեր ես, մի բան անելուց առաջ երկար չես մտածում ու արդյունքում ամեն ինչ սխալ ես անում։

Ես քեզ խորհուրդ կտամ այսուհետ մի բան անելուց առաջ երկար մտածես։

Քեզ Նամակ է գրել Ղազարյան Նարեն

Posted in Ընդհանուր

Գարուն բերող ծիծեռնակը

Մի քաղաքում երկար ժամանակ անընդհատ ցուրտ էր ու մռայլ։ Փողոցում չկային ո՛չ կանաչ ծառեր, ո՛չ խոտ, ո՛չ ծաղիկ։ Դրսում այնքան տհաճ էր ու ցուրտ, որ մարդիկ չէին տանից դուրս գալ։

Մի օր այդ քաղաքում մի ծիծեռնակ է հայտնվում։ Ծիծեռնակի հայտնվելուց հետո ծառերը ու ծաղիկները ծաղկեցին, խոտերը կանաչեցին։ Առաջվա մռայլ քաղաքը դարձավ պայծառ։ Մարդիկ դուրս եկան իրենց տներց։ Երեխաները իջան բակ խաղալու։

Այսպես ծիծեռնակը իր հետ գարուն է բերում։

Դրանից հետո յուրաքանչյուր ձմեռ մարդիկ անհամբեր սպասում են ծիծեռնակի գալուն։

Posted in Ընդհանուր

Մեղուների հյուր

Այսօր ապրիլի 22-ն է, և մենք գնացել էինք ագարակ` մեղուներին հյուր։
Մենք այնտեղ հագել էինք մեղվապահների շորեր։
Այնտեղ տեսանք մեղուների փեթակներ։
Մեզ սովորեցրեցին, թե ինչպես տարբերել, թե ինչ մեղու է ծնվելու՝ աղջի՞կ, թե՞ տղա։
Մենք իմացանք նաև, որ մայր մեղուն տարբերվում է սովորական մեղուներից։ Նրա երկարությունը երկու անգամ ավելի է սովորական մեղուների երկարությունից։
Ինձ շատ դուր եկավ այսօրվա մեր ճանապարհորդությունը։

Posted in Ընդհանուր

Մեղրի կաթիլը

Լինում է, չի լինում մի մեղրի կաթիլ է լինում։ Էս կաթիլը շատ չարաճճի է լինում ու որոշում է աշխարհով մեկ ման գալ։ Բայց քանի որ նա շատ — շատ համով էր, բոլոր կենդանիները ցանկանում են ուտել նրան։ Բայց մեղրի կաթիլը կարողանում է խորամանկել ու փախչել նրանցից։