Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

2021-ի ելքի ու 2022-ի մուտքի մասին

Բարև ձեզ, ես Նարե Ղազարյանն եմ։ Ես ութ տարեկան եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում։ Չորրորդ դասարանցի եմ, 4-3 դասարանից եմ։ Սովորել եմ կողանցիկ վերցնել, պարագիծ։ Ես ռուսերենը մի քիչ դժվարանում եմ։ Իմ ընտրությամբ գործունեությունը դիզայնն է։ Ես հաճախում եմ շախմատի պարապմունքի։ Իմ ուսուցիչը ընկեր Առնոլդն է։ Ես հաղթանակ չեմ ունեցել։ Ես գնացել եմ Կարմիր բլուր, Բուժական, Թեղենիս վանք, Թալինի տարածաշրջան Արայի լեռ, Վարդավառի այգի,Ստանիսլավսկու թատրոն: Իմ բլոգի նյութերը շատ-շատն են։ Իմ տեսանյութերն են՝

ժայռից մասուր է կաթում

Համո Սահյան Մայրամուտ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…,

Կոմիտաս «Աշուն»

2022-ը թող մեզ բերի առողջություն, երջանկություն, ուրախություն։

2021, քեզ ասում եմ ցտեսություն, մաղթում եմ բարի տարի, քեզ շատ կկարոտեմ։

Posted in Ընդհանուր, Ընտրությամբ գործունեություն

Դիզայն. ընտրությամբ գործունեություն

Բարև ձեզ, ես Նարեն եմ։ Ես ցանկանում եմ պատմել իմ ընտրությամբ գործունեության մասին։ Ես գնում եմ դիզայնի։ Իմ ուսուցիչը ընկեր Թամարն է: Ես նրան շատ եմ սիրում։ Նա մեզ սովորեցնում է կար, գարդոնով աշխատել, նկարել, ճեպանկար պատրաստել։

Posted in Ընդհանուր

Новогоднее признание

  1. в 2022 году я Хотела бы иметь смартфон и собаку

2. от 2020- 2021 году в моей памяти остался мой день рождения, поэтому что мы отметили его в Цахкадзоре

3. Моя самая большая неудача была тогда когда мой нос был травмирован в школе.

4. лучшим, что мы купили это мой компьютер
5. я хотела бы похвалить мою маму.

6. я хотела бы больше играть.

7. я хотела бы меньше убирать в доме.

8. Нет такого человека

9. лучшая книга, которую я прочитала, это Алиса в стране чудес

Posted in Ընդհանուր

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը բանական է, նա խոսում է, ստեղծում է, իսկ կենդանին՝ ոչ:
Continue reading “Մենք էլ ենք բնության մի մասնիկը”
Posted in Ընդհանուր, Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

Նամակ Ձմեռ պապին

Ողջույն, Ձմեռ պապ։ Ես Նարե Ղազարյանն եմ։ Գիտե՞ս, ես ուզում եմ, որ քո Էլֆերով տանես Ֆինլանդիա, գյուղ Լապլանդիա։ Ուզում եմ, որ աշխարհը հանգիստ լինի։ Առողջ լինենք։ Նաև ուզում եմ, որ տանես քո եղջերուների մոտ ու ես նրանց քշեմ։ Համ էլ, շատ-շատ, շատ-շատ ձյուն գա։ Ու, հա՜, չմոռանամ, լավ դաս անենք և ընկեր Անահիտին չբարկացնենք։ Ես քեզ հրավիրում եմ իմ տուն։

Posted in Ընդհանուր

Վերջից լուծվող խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

(X+2):3=34

X+2=34×3

X+2=102

X=102-2

X=100

  • Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։

(X-10) x 5=125

X-10=125:5

X-10=25

X=25+10

X=35

  • Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 211։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

(X+127)-89=211

X+127=211+89

X+127=300

X=300-127

X=173

  • Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

(Xx3)+83=419

Xx3=419-83

Xx3=336

X=336:3

X=112

  • Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

((Xx2)-14):5=60

(Xx2)-14=60×5

(Xx2)-14=300

(Xx2)=314

X=314:2

X=157

  • Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։

    (Xx2)-10=200

Xx2=210

X=210:5

X=105

  • Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։

(Xx4)-20=2020

Xx4=2040

X=2040:4

X=510