Posted in Ընդհանուր

Հոկեի և գեղասահքի դպրոց

Բարև Ձեզ։ Այսօր հունվարի տասնչորսն է, օրըէ ուրբաթ։
Մենք գնացել էինք հոկեի և գեղասահքի մարզադպրոց չմուշկ քշելու։
Ես ուրախ էի, որովհետև շատ եմ սիրում չմուշկ քշել։ Մի մոտ շատ լավ էր ստացվում չմուշկ քշել, որովհետև ես գնացել եմ գեղասահքի պարապունքների։
Ես մեկ-մեկ ընկնում էի, բայց կարողանում էի նաև մի ոտքս բարձրացրացնել և այդպես չմշկել։
Շատ լավ օր ունեցանք։ Բոլորս ուրախ էինք։

Posted in Ընդհանուր

Հունվարյան ձմեռային ճամբար

Բարև ձեզ։ Մեզ մոտ հունվարը ճամբարային շրջան է։ Մենք «Ընկերություն» ջոկատն էինք։ Մեր կարգախոսն էր՝ «Ընկերությունը մենք ենք։ Միասին ամեն ինչ կարող ենք»։
Այս ըմթացքում շատ ճանապարհորդությունների ենք գնացել։
Եղել ենք Հենրիկ մալյանի անվան թատրոնում, որպեսզի դիտենք Դոնալդ Բիսեթի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումը։
Գնացել ենք նաև Ապարանի ջրամբար, որպեսի ձնագնդիկ խաղանք և սահնանք քշենք։
Եղել ենք նաև Երևանի հոկեյի և գեղասահքի դպրոց չմուշկ քշելու։
Ճամբարի ընթացքում շատ սեղանի տարբեր խաղեր ենք խաղացել։
Ճամբարային օրերը շատ հետաքրքիր էին, ուրախ և արկածային։
Յուրաքանչյուր օր ես սիրով էի գնում դպրոց։

Posted in Ընդհանուր

Դդմի ճամփորդ կորիզները

Կար — չկար մի դդում կար: Նա ապրում էր խոհանոցում: Նրա հետ խոհանոցում ապրում էր Պարոն Դանակը: Դդումի մեջ կային կորիզներ: Նրանք երազում էին դդումից դուրս գալ, ճանապարհորդել և աշխարհ տեսնել: Կորիզները ասում են.
-Պարո՛ն Դանակ, խնդրում ենք, կիսիր դդումը, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ դդումից և ճանապարհորդել աշխարհով մեկ:
Պարոն Դանակը կատարում է նրանց խնդրանքը և մի շատ կարևոր խրատ է տալիս.
-Սիրելի՛ կորիզներ, միշտ միասնական եղեք, հակառակ դեպքում փորձությունների կհանդիպեք:
Այսպես կորիզները ճանապարհ ընկան:
Շատ քայլեցին և շատ հետաքրքիր բաներ տեսան:
Մի անգամ նրանց ճանապարհը բանժանվում է երեք մասի: Կորիզները չեն կարողանում միասնական որոշում կայացնել, թե որ ճանապարհով շարունակել ուղին և վիճում են:
Այսպես, կորիզների մի մասը գնում է աջ, մի մասը՝ ձախ, իսկ մյուս մասը՝ ուղիղ:
Այնպես է պատահում, որ կորիզների երեք խումբն էլ հանդիպում է փորձությունների: Մի տեղ նրանց ուտում են մարդիկ, մյուսում՝ թռչունները, իսկ երրորդում՝ կենդանիները:

Իսկ եթե կորիզները լսեին Պարոն Դանակին նրանց հետ ոչ մի վատ բան չէր պատահի:

Posted in Ընդհանուր

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

1. Կատարի՛ր բաժանում

· 451200 : 1410 =320

· 138930 : 4210 =33

2. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով

· 4515: 301 =15 Ստուգում՝ 301×15=4515

· 2940 : 245 =12 Ստուգում՝ 245×12=2940

3. Գտի՛ր անհայտ բաղադրիչը

· 202 x 23 =4646

· 25344 = 352 x 72

· 10002 = 4972 + 5030

· 70486 —65286 = 5200

Posted in Ընդհանուր

Ապարանի ջրամբար

Բարև Ձեզ: Այսօր հունվարի քսանմեկն է, օրը՝ ուրբաթ:
Մենք դասընկերներով մեկնել ենք Ապարանի ջրամբար: Այնտեղ շատ ցուրտ էր և առատ ձյուն կար: Ձյունն այնքան առատ էր, որ մենք խորտակվում էինք ձյան մեջ:
Մենք խաղացել ենք ձնագնդիկ, թվալվել ձների մեջ, սահնակ քշել:
Վերջում կերել ենք մեզ հետ տարած ուտելիքները, իսկ հետո նստել ենք երթուղային և վերադարձել դպրոց:
Ճանապարհորդությունն շատ ուրախ անցավ, որովհետև ես ձյուն շատ եմ սիրում:
Շնորհակալություն ընկեր Անահիտին և ընկեր Գայանեին:

Posted in Ընդհանուր

«Շրջված երազ»

Բարև Ձեզ: Այսօր հունվարի տասներկուսն է, օրը՝ չորեքշաբթի:
Մենք այսօր գնացել ենք Հենրիկ Մալյանի անվան թատրոն: Դիտել ենք Դոնալդ Բիսեթի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումը: Ներայացման մեջ օգտագործվել էին «Մոռացված ծննդյան օրը», «Ղիփն ու գիհին», «Աշխարհը շուռ է եկել», «Գոճին, որը սովորել էր թռչել», «Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը» հեքիաթները: Ես կարդացել եմ «Ղիփն ու գիհին» հեքիաթը:

Ներկայացումը շատ զվարճալի էր: Ներկայացման իմ սիրելի հատվածը «Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը» հեքիաթի մասն էր:

Posted in Ընդհանուր

Ղիփն ու գիհին, Դոնալդ Բիսեթ

Հեռավոր, շատ հեռավոր ժամանակներում բլուրների միջև ընկած աճում էր գիհին։

Նա երբեք քաղաք չէր տեսել, բայց շատ լավ գիտեր, թե ինչպիսին է քաղաքի կյանքը, որովհետև քամին միշտ էլ նորություններ էր բերում։ Քամին ծովից թռչում էր նախ դեպի քաղաք, իսկ հետո անմարդաբնակ կանաչ բլուրներով հասնում էր հովիտ, որտեղ աճում էր գիհին։ Եվ ծառը մե՛րթ լսում էր ծովային շոգենավերի շչակների ձայնը, մե՛րթ շների հաչոցը, մե՛րթ մանուկների ծիծաղը, մե՛րթ էլ ինչ-որ մեկի հեռախոսային զրույցը։ Նրան էին հասնում ճայերի ճիչերն ու շոգեքարշերի սուլոցները։ Քամին նրան էր հասցնում բազմաթիվ ձայներ։

Գիհին սիրում էր լսել քամուն, ու երբ քամին մեղմանում էր, ծառն սկսում էր ձանձրանալ ու իրեն միայնակ էր զգում։ Շուրջը ոչ ոք չկար, միայն արևն էր գլխավերևում, կամ էլ լուսինն ու աստղերը։ Երբեմն նրա ճյուղերին նստում էին թռչունները, բայց դա էլ հազվադեպ էր պատահում։ Եվ մի գեղեցիկ առավոտ գիհին հանկարծ լսեց՝ թը՛մփ, թ ը՛ մ փ, Թ Ը ՛Մ Փ․ ձայնն ավելի էր սաստկանում, ս ա ս տ կ ա ն ո ւ մ, Ս Ա Ս Տ Կ Ա Ն Ո Ւ Մ։ Եվ հետո բլրակի գագաթին հայտնվեց Փ Ի Ղ Ը, որի անունը Ղ Ի Փ էր։ — Բարև,— ասաց փիղը։

— Բարև,— պատասխանեց գիհին։— Քո անունը Կենգուրո՞ւ է։

— Ինչպես թե… Ես փիղ եմ, անունս էլ՝ Ղիփ է։

— Ա՜-ա՜,— ասաց գիհին։— Ուրախ եմ, որ քեզ տեսա։

— Գիտե՞ս,— ասաց Ղիփը,— մեջքս քոր է գալիս։

Փիղը նստեց գիհու տակ ու մեջքը սկսեց քսել ծառաբնին։ Եվ քորն անմիջապես անցավ։

Եվ գիհին նրան առաջարկեց․

— Այն դեզից մի խուրձ խոտ վերցրու, նստիր կողքիս և մի քիչ զրուցենք։ Իսկ թե ուզենաս, ես նորից կքորեմ քո մեջքը։

Ղիփը մի խուրձ խոտ բերեց ու նստեց գիհու տակ, խոտն էլ դրեց կողքին, որ սիրտն ուզելուն պես՝ մի քիչ ուտի։ Փղերը խոտ շատ են սիրում։ Շոկոլադով թխվածքն էլ են սիրում, միայն թե Ղիփը թխվածք չուներ։ Այսպես նստած զրուցեցին, հետո փիղը ննջեց։ Եվ հովտում դարձյալ տիրեց լռություն։

Հանկարծ, որտեղից որտեղ, հայտնվեց մի պառավ։ Նստեց նրանց կողքին ու սկսեց կար անել։ Կարը արեց-վերջացրեց և այն է, ուզում էր ասեղը պահել, բայց անզգուշաբար ձեռքից գցեց խոտի դեզի մեջ։ Այո՜, հեշտ բան չկարծեք խոտի դեզում ասեղ գտնելը։ — Արթնացի՛ր,— ձայն տվեց նա փղին։— Օգնի՛ր, որ գտնեմ իմ ասեղը։ — Ղիփը արթնացավ ու մտածեց․ «Իհարկե, հեշտ բան է խոտի դեզում ասեղ գտնելը․ ոչ ոքի համար հեշտ բան չէ, բացի փղից»։ Նա կնճիթը ձգեց, փչեց խոտի վրա․ խոտը ցրիվ եկավ, իսկ ասեղը մնաց այնտեղ, ուր ընկել էր։ Չէ՞ որ ասեղը խոտից ծանր է։ — Այ, ապրես,— ասաց պառավը և փղին շոկոլադով թխվածք տվեց։ Երբ պառավը գնաց, Ղիփը նստեց գիհու տակ, սկսեց խոտ ուտել, քորեց

մեջքը, իսկ հետո ականջ դրեց քաղաքային նորություններին, որոնք բերում էր քամին։

Գիհին շատ ուրախ էր, որ փիղն ընդմիշտ մնաց իր հետ։

1. Դուրս գրի՛ր անհականալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

մերթ- մեկ-մեկ

2. Ներկի՛ր այն հատվածը, թե քամին ինչպես էր քաղաքային նորություններ բերում:

Քամին ծովից թռչում էր նախ դեպի քաղաք, իսկ հետո անմարդաբնակ կանաչ բլուրներով հասնում էր հովիտ, որտեղ աճում էր գիհին։

3. Շարունակի՛ր նախադասությունները.

Գիհին երբեք քաղաք չէր տեսել։

Գիհին շատ լավ գիտեր, թե ինչպիսին է քաղաքային կյանքը։

Գիհին սիրում էր լսել քամուն։

4. Պատմի՛ր Ղիփ անունով փղի մասին:

Ղիփ անունով փիղը շատ էր սիրում ուտել շոկոլադե թխվածք և խոտ։

5. Պատմի՛ր մյուս հերոսների մասին:

Քամին նորություններ էր բերում քաղաքից։

Գիհին ապրում էր բլուրների միջև և լսում էր քաղաքից բերած քամու բենորությունները։

Պառավը կար էր անում։

6. Հորինի՛ր: Հրապարկի՛ր բլոգումդ: Ասեղը, որն ապրում էր խոտի դեզում

Կար-չկար մի մարդ կար։ Նա շատ անփույթ էր և միշտ պատռում էր իր շորերը։ Նա ստիպված էր լինում ամեն օր կարել իր շորերը։ Այդ մարդու ասեղը հոգնել էր ամեն օր օգտագործվելուց։ Այդ պատճառով որոշեղ փախչել իր տիրոջից։ Թափառեց անտառներով, այգիներով և գտավ մի գեղեցիկ խոտի դեզ։ Որոշեց, որ հենց այդ դեզն էլ կլինի իր տունը, որովհետև այդտեղ իրեն ոչ ոք չի գտնի։