Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Երբ մտքերը սառչում են օդում

Թեսթ 18
Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսoր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձաձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

— Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:


    Այսoր
    Կախված
    Անգամ
    Բեղեր

  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:

    ա/ցուրտ             շոգ
    բ/սոված              կուշտ
    գ/ուրախանալ    տխրել
    դ/տաքանալ     սառչել
  3. Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:

    Այս մարդը ցուրտ տրամադրություն ունի։
    Ձմեռանը տները ցուրտ է։
  4. Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:

    Անգլուխ
    Գլխավոր
    Գլխաման
    Գլխարկագործ

Վերելք
Վերնատուն

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:

    Գլուխ գովել — պարծենալ
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):

    ա/ Սուր — պարզ
    բ/ Սառցակտորի — բարդ բառ
    գ/ Երկիրը — պարզ
    դ/ Արևադարձում — բարդ ածանցավոր
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

    Բավական էր մեկը մտածեր
  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի
    բ/Անունը կա ամանուն չկա
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      Քամի
  • Ինչո՞ւ էին Բևեռի ապրողները վախենում մտածել:
    Բևեռի ապրողները վախենում էին մտածել, որովհետև կարող էին կարդալ իրենց մտքերը։
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:

    Արևադարձում հաճելին այն էր, որ հնարավոր չէր ուրիշների մտքերը կարդալ։

  2. Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Օձ Ա. Ձուկը մտածում էր, որ Ծով Ա.Ցուլը հաստլիկ է։

  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:


    Այո, որովհետև նրանք հետաքրքիր բաների մասին էին մտածում։
  2. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:


    Ես կուզեի ապրել Արևադարձում, որովհետև կարող էի լողալ։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ

Թեսթ 15

Հրանտ Մաթևոսյան

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:


    Փախչում
    Առաջին
    Դադարել
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:

    ՈՒրիշ — այլ

Մայր   —       մայրիկ

Ձյունոտ — ձյունապատ

Կայծր — ամուր, պինդ


3. Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.


ա/համաձայնվել
բ/լսել
գ/տեսնել
դ/խոսել

4.Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երեկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

5. Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին:

Ժայռ                 ժայռեր
Քար               քարեր
մայր                մայրեր
Ձի                ձիեր

  • 6. Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր:

    Փշուր            — փշրել
    Թմբկաարում            — թմկահարել
    Ազատ            — կանաչել
    Կանաչ            — կանաչել
  • Ո՞րն է տեքստում ընդգծված նախադասության ենթական

ա/ պառավ
բ/ձի
գ/կաթի
դ/երակները

  • Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն կհնձես :
գ/Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու աչքը դուրս գա, քան անունը:


(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

  • Տեքստից դուրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Առաջադրանք

Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Ես կցանկայաի ապրել քաղցրավենիքների աշխարհում։ Այնտեղ բոլոր տները պաղպաղակներից են, պատուհանները հյութից են, երեխաները, երբ գալիս են և ցանկանում են տներից ուտել տների վրայի քաղցրավենիքները չեն վերջանում։

Ես հայտնվել եմ քաղցրավենիքների աշխարհում։ Ես այնտեղ տեսել եմ շատ — շատ կոնֆետներ։ Ես ցանկացա ուտել։ Բայց ինձ ասացին, որ չի կարելի ուտել։ Բայց ասացին, եթե շատ ես ցանկանում կարող ես կոնֆետը լուծել ջրի մեջ և խմել ջուրը։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Ուսումնական ճամփորդություն

Գեղարքունիքի մարզ

Բարև ձեզ մենք մայիսի 27-ին՝ ժամը 9:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու
բակից մեկնել ենք ուսումնական ճամփորդության դեպի Սևան, Ծովագյուղ, հաղթահարելու Կլոճի դոշեր բարձունքը: Մենք հաղթահարեցինք բարձրունք, բարձրացանք սարեր։ Մենք գնացինք Սևանա լիճ։ Սևանա լճում մենք լողացինք, լճի ափում խաղացինք։
Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։


Շնորհակալություն ընկեր Անահիտին և ընկեր Իվետային

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջանի Ռոդարի

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ  երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

    Կողքին
    Վարդ
    Տարօրինակ
    Անգամ
  2. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ

3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/ Խաչն իմն է զորությունը  ես գիտեմ:
գ/ Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

4. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական — Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
Հարցական — Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

5. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։

Տուգանք — հանցանք
Զգուշություն — ճամփորթյուն
Քաղաքային — ճանապարային
Արդարացի — գյուղացի

6. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր այնպիսի քաղաքում, որտեղ ամեն ինչ սուր չէր։

7.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Ջովանին տուգանք կրեց, երբ վարդը քաղեց

8.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

9.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ես կուզեի Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր։

10. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Ես կցանկայաի ապրել քաղցրավենիքների աշխարհում։ Այնտեղ բոլոր տները պաղպաղակներից են, պատուհանները հյութից են, երեխաները, երբ գալիս են և ցանկանում են տներից ուտել տների վրայի քաղցրավենիքները չեն վերջանում։

Ես հայտնվել եմ քաղցրավենիքների աշխարհում։ Ես այնտեղ տեսել եմ շատ — շատ կոնֆետներ։ Ես ցանկացա ուտել։ Բայց ինձ ասացին, որ չի կարելի ուտել։ Բայց ասացին, եթե շատ ես ցանկանում կարող ես կոնֆետը լուծել ջրի մեջ և խմել ջուրը։

Posted in Ընդհանուր, Մաթեմատիկա

Թեստ

Թեստ

1․ Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։

1) 4323        2) 4332                  3) 4121        4) 4112

2․ Գտիր  ամենափոքր  քառանիշ  և  ամենամեծ  հնգանիշ  թվերի գումարը:

1) 101000

2) 100999

3) 98999

4) 10999

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ 6-ին․

1) 4, 12, 24, 30

2) 12, 35, 42, 600, 3636

3) 24, 48, 71, 560, 1000

4) 12, 36, 180, 432

4․ Քանի՞ մետր է 3\10  կիլոմետրը։

1) 300                     2) 400                     3) 2500                  4) 100


5․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  24 սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:

1) 6              2) 8              3) 12            4) 72

6․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  4000 կգ-ը ցենտներներով:

1) 4 ց           2) 40 ց                    3) 400 ց                  4) 400000 ց

7․Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 3*0մ։

1) 7              2) 8              3) 6              4) 2

9․Ընտրիր այն պատասխանը,  որն  արտահայտում է  2 օր 14 ժամը ժամերով․

1) 214                     2) 62            3) 38            4) 134

10․ Անին կարդաց 320 էջ ունեցող գրքի  3\8  մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալուն։

1) 200                    2) 120                    3) 100                    4) 160

11․ Երկնիշ  թվերի  քանակը  քանիսո՞վ  է  ավել  միանիշ  թվերի քանակից:
81

12․ Ի՞նչ  թվանշանով  վերջացող  թիվ  պետք  է   հանել 457-ից,  որպեսզի ստացված   տարբերությունը   լինի   5-ի բազմապատիկ:

Կամ 2 կամ 7

13․Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:

40×2=80
80:8=10
10×1=10

14․ Հաշվիր 305∙5+36:(5∙3-3) արտահայտության  արժեքը։

1. 5×3=15
2. 15-3=12
3. 305×5=1525
4. 36:12=3
5. 1525+3=1528

15․ Աստղանիշի  փոխարեն  գրիր  բաց  թողնված  թվանշանները։

  5624
 936
 +   
6560

16․Միևնույն  վայրից   տարբեր  ուղղություններով  շարժվեցին մոտոցիկլավարը   և  հեծանվորդը:  Շարժվելուց  որոշ  ժամանակ  անց նրանց  միջև  հեռավորությունը   56 կմ  էր: Որքա՞ն  ճանապարհ  էր անցել  նրանցից  յուրաքանչյուրը, եթե  մոտոցիկլավարը  անցել  էր                16 կմ-ով  ավել,  քան  հեծանվորդը:



56-16=40
40:2=20
20+16=36


17․Ուղիղ  գծով  տնկել   են 10 ծառ, յուրաքանչյուր  երկու  հարևան ծառերի  միջև  հեռավորությունը  6 մետր է:  Գտեք  երրորդ  և   յոթերորդ ծառերի  միջև  հեռավորությունը:

6×4=24

Posted in Ընդհանուր, Մաթեմատիկա

Թեստ

Թեստ

  1. Գտիր այն թիվը, որը պարունակում է 4 հազարյակ, 7 տասնյակ և 8 միավոր

1)478         2)4078        3)4708      4)4780։

  1. Գտիր ամենամեծ   երկնիշ   և  ամենափոքր հնգանիշ  թվերի գումարը: 

1)  10099             2)  10010                3)  100098              4)  99

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8 անգամ, իսկ  մյուսը  թողնենք նույնը: 

1)  կմեծանա  8 անգամ                 
2)  կփոքրանա 8 անգամ                                                  
3)  կփոքրանա  8-ով                    
4)  կմեծանա 8-ով                
5) նույնը կմնա:

4. Գտի՛ր 9729 թիվը  1000-ի   բաժանելիս ստացված մնացորդը: 

1)   9                    2) 29            3)   729                   4)   0           

5.  6556 > 65*6 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

1) 6                      2) 7                        3) 8                         4) 4            5) 5:

  • Ո՞ր շարքում են թվերը դասավորված  աճման  կարգով: 

1)   1345, 1356, 1467, 1678

2)   6976, 6965, 6854, 6010

3)   4343, 5787, 1563, 8921

4)   5257, 5563, 6739, 352

5)   8276, 8735, 3459, 9988:

7.   Եթե 6 տ 4 ց 5 կգ –ը արտահայտենք կլիլոգրամներով գրամներով, ի՞նչ թիվ կստանանք: 

1)6405                 2)6450                   3) 6045        4)645

 120- թվի 2\6  մասը կլինի

1)52   2) 144                     3) 100                     4) 20            5) 2

9․    64 սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

  1. 6                        2) 8              3) 32            4) 16:

10.           616‧50-84210։70+163  արտահայտության արժեքը կլինի

1) 29434              2) 29400                 3)29760                  4) 29597       

11․ Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 3 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության հինգերորդ անդամը:

1 8, 22, 50, 106

12. Գրիր ամենամեծ  քառանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի :

9990

13․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։
49

p=7×4=28մ

14.  Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

10,   18,   26,  34,   42,  50

 15․Քառակուսի հողամասի երեք կողմը շրջապատված է 48 մետր երկարություն ունեցող ցանկապատով։ Գտե՛ք հողամասի մակերեսը։

48:3=16
16×16=256մ2

  16. Ուղղանկյան լայնությունը   26 սմ է,  իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից: Գտիր այդ ուղղանկյան  պարագիծը։|

26×2=52
p=26×2+52×2=156սմ

17. Արկղում կար 30 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց  5/6 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

30:6=5
5×5=25
30-25=5 (գնդակ)

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Սևանա լիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ 
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։