Posted in Բնագիտություն, Ընդհանուր

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

untitled1

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը, ճկազանգվածը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։

Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, ճկազանգվածից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։

Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:

Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։

Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմնե­րի կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ ճկազանգվածը, դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։

Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Առաջադրանք 1

Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
Տուն Փայտ
ԳիրքԱրծաթ

Առաջադրանք 2

Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:
Արծաթ, կավ, ապակի, երկաթ, պլասմասա, տղտյա, ադամանտ, ոսկի։

Առաջդրանք 3

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:
Քանոն, ջրաչափ, արագաչափ, կշերք, ջերմաչապ։

Առաձադրանք 4

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերը:
Օրգանական — կաշի, կաթ, շաքար, բամբակ, մրգեր, բանջարեղեն, թթվածին, օդ, նավթ
Անօրգանական- երկաթ, ոսկի, քար, արծաթ,

Posted in Բնագիտություն

Տնտեսություն

Օգտակար հանածոներ

Մենք անընդհատ բազում օգտակար նյութեր ենք վերցնում բնությունից: Մարդիկ հորատում են գետինը՝ նավթ, քարածուխ, պղինձ ու երկաթ, այլ հանածոներ գտնելու համար:

Օգտակար հանածոներն ու բնական պաշարների մի մասը չեն վերականգնվում կամ ավելի դանդաղ են վերականգնվում, քան սպառվում են: Ուրեմն պետք է դրանցից խնամքով օգտվել, քանի որ կարող ենք անդառնալի վնասներ հասցնել բնությանը:

Շինարարություն

Դեռ հնուց մարդիկ հմուտ շինարարներ են: Մարդու ձեռքով ստեղծված բազմահարկ շենքերը, կարմուրջները, ճանա­պարհները վերափոխում են շրջակա միջավայրի պատկերը: Շինարարական մեքենաներն ամենուրեք փորում են, հարթեցնում, ծանր բեռներ են տեղափոխում՝ մեր կենցաղը հարմարավետ դարձնելու համար:

Բացի փայտից, քարից, ավազից ու աղյուսից, այսօր օգտագործվում են ժամանակակից շինանյութեր՝ եր­կաթ ու բետոն, ապակի, պլաստ­մասսա, հախճապակե սալիկներ և այլն:

Արտադրություն

Աշխարհում ամեն օր հազարավոր իրեր են արտադրվում: Դրանց մի մասը պարզունակ է՝ ափսե, գնդակ կամ աթոռ: Բայց կան և բարդ սարքեր, օրինակ՝ մեքենաները, հեռուստացույցներն ու համակարգիչները: Արտադրության մեջ դեռ շատ է ձեռքի աշխատանքը, գործարաններում մարդիկ աշխատում են հաստոցների և մեքե­նաների օգնությամբ: Զարգացած արդյունաբերությունը երկրի հարստությունն է:

Գիրքն էլ է արտադրվում տարբեր մեքենաների օգնությամբ: Դրանցից մեկը թուղթն է կտրում, մյուսը տպագրում, մեկ ուրիշը ծալում է տպագրված էջերը, հաջորդը սոսնձում ու շապիկն է ամրացնում:

Հին ժամանակներում, երբ մեքենաներ չկային, ար­տադրության մեջ հիմնականում օգտագործվում էր ձեռքի աշխատանքը:

Առաջադրանք

Ինչ օգտակար հանածոներ գիտեք?
Նավթ, քարածուխ, պղինձ ու երկաթ:

Ինչ է տնտեսությունը?

Ինչ է արտադրությունը?
Աշխարհում ամեն օր հազարավոր իրեր են արտադրվում: Դրանց մի մասը պարզունակ է՝ ափսե, գնդակ կամ աթոռ: Բայց կան և բարդ սարքեր, օրինակ՝ մեքենաները, հեռուստացույցներն ու համակարգիչները:

Ինչ շինարարական նյութեր գիտեք?
Բացի փայտից, քարից, ավազից ու աղյուսից, այսօր օգտագործվում են ժամանակակից շինանյութեր՝ եր­կաթ ու բետոն, ապակի, պլաստ­մասսա, հախճապակե սալիկներ և այլն:

Posted in Բնագիտություն, Ընդհանուր

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման է, որը հայտնի է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8848 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:
Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հարթավայրը:

Հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

2. Ի՞նչ է բլուրը:

Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ:

3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:

 Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:

4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:

 Ստորոտ, լանջ և գագաթ:
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:

Այնտեղ մարդիկ են ապրում:

6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Հարթավեյրերում ղբաղվում են հողագոծությամբ իսկ լեռներում  անսնապահությամբ:

Posted in Բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
    ալյումին, երկաթ, ոսկի,արծաթ, փայտ, ապակի
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային
    Պինդ — ալյումին,երկաթ,ոսկի, արծաթ,փայտ, ապակի
    Հեղուկ —ջուր,նավթ,
    Գազային-գոլորշի,թթվածին,

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Posted in Բնագիտություն, Ընդհանուր

ՀՀ ապարներ, օգտակար հանածոները

Նպատակը — Սովորողները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության ընդերքի հարստության տեսակներին՝ օգտակար հանածոներին և հանքավայրերին, թանկարժեք և կիսաթանկարժեք ապարների տեսակներին: Ստեղծում են իրենց անձնական հավաքածուն:

Նախատեսված է 4-5-րդ դասարանի սովորողների համար:

Ժամկետը — Շուրջ տարի (արշավների, ճամբարների ընթացքում սովորողները ստեղծում են իրենց անձնական հավաքածուն):

Գործնական աշխատանք, կարողություն և հմտություն — արշավների ժամանակ սովորողներ ստեղծում են իրենց անձնական ապարների հավաքածուն:

Առաջադրանք

  1. Ընտրում եք որևէ  օգտակար հանածո կամ ապար և կազմում հետազոտական աշխատանք: Հրապարակում բլոգում: Երկրաբանական թանգարան այցելելության ժամանակ գտնում եք ձեր ընտրած ապարը:
  2. Առանձնացնում  ենք այն ապարները, որոնցից գունանյութ են ստանում:
  3. Առանձնացնում  ենք այն ապարները, որոնք օգտագործվում են շինարարության

Oգտակար հանածո

Շինանյութ — կավ, մարմար,ավազ,ալմաստ վառելիք-նավթ մետաղ- պղինձ, ոսկի թանկարժեք քար-

Posted in Բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Oդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես: