Posted in Ընդհանուր, Մաթեմատիկայի ստուգատես, Մայրենի լեզու

Մրջյուն

Մրջյուն

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

  • Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

    Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:


  • Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

    Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:
  • Ընդգծի´ր սխալ պատասխանը.

  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և  ամենից թույլ միջատն է:
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.

  • զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում  օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

    Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։
  • Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:

    Անդամները:
    Մրջյունները։
    Երեխաներին։
    Ընկերներին:

  • Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ: Շ

    Բաժանում են։
    Խնամում են։

  • Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ։

    ՈՒժեղ
    Աշխատասեր

  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:

Posted in Ընդհանուր, Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ստուգատես

Մաթեմատիկայի ստուգատես

Առաջին փուլ:
Չափումներ, պարագիծ:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Տանը:
Սովորողը մոտենում է իր աշխատանքային սեղանին, որն ունի ուղղանկյուն կամ քառակուսի ձև, չափում է երկարությունը, լայնությունը, հաշվում է սեղանի պարագիծը:Սովորողը գրանցում է աշխատանքի սկիզը, ավարտը: Աշխատանքը տեսանկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Սկիզբը՝
4:25

Ավարտը՝

4:35

Պատկերը՝ սեղան

Կողմերի երկարությունները՝

Լայնություն — 90 սմ
Երկարություն — 180 սմ

Պարագիծը՝

180×2+90×2=360+180=540

https://youtu.be/R3xGNWqB0ek

Երկրորդ փուլ:

 Չափումներ, մակերեսի հաշվում:

Տանը:
Սովորողն բացում է նշված հղումըֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, ավարտը, արդյունքները: Աշխատանքը նկարահանվում է, և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Սկիզբը՝

5:30

Ավարտը՝
5:45

Պատկերը՝ ուղղանկյուն

Երկարությունը՝ 8

Լայնությունը՝ 2

Մակերեսը՝ 16

https://youtu.be/EJ2XDpcaqpw

Երրորդ փուլ
Կշռում: 

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Տանը:

Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին,գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Աշխատանքը նկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Սկիզբը՝

6:30

Ավարտը՝

Իմ զանգվածը՝ 27 կգ 200 գ. = 37200

Մայրիկիս զանգվածը՝ 61 կգ 600 գ․ = 61600

Եղբորս զանգվածը՝ 8 կգ 900 գ. = 8900

Չորրորդ փուլ:
Հեծանիվ կամ լող:

 Սովորողը չորրորդ փուլում, իր ցանկությամբ,  կա՛մ լողում է, կա՛մ էլ վարում է հեծանիվ:


Հեծանիվ:

Սովորողը մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է մոտ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով: 

Սկիզբը՝

Զարկերի քանակը 1 րոպեում հեծանիվը վարելուց առաջ՝
20

Հեծանիվը վարելու ժամանակը՝

6 ր : 28 վրկ
6ր 28 վրկ = 6×60 + 28 = 388վրկ
400:40=10մ
60×10=600մ

Զարկերի քանակը 1 րոպեում հեծանիվը վարելուց հետո՝60

Ժամանակը՝

Անցած հեռավորությունը՝

1 վայրկյանում անցած ճանապարհը՝

1 ժամում անցնելիք ճանապարհը՝

Լող:
Սովորողը լողազգեստով մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Օգնականը միացնում է վայրկենաչափը, սովորողը սկսում է լողալ: Սովորողը երկու անգամ  լողավազանի երկարությամբ  մի ծայրից լողալով գնում է մյուս ծայրը և ետ է վերադառնում: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ /լողավազանի երկարությունը նախապես նշվում է/: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի սանտիմետր  է լողում՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կլողար  մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան սանտիմետր լողար: 

Այս չորս փուլերը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում: