Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Ուսումնական ճամփորդություն

Գեղարքունիքի մարզ

Բարև ձեզ մենք մայիսի 27-ին՝ ժամը 9:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու
բակից մեկնել ենք ուսումնական ճամփորդության դեպի Սևան, Ծովագյուղ, հաղթահարելու Կլոճի դոշեր բարձունքը: Մենք հաղթահարեցինք բարձրունք, բարձրացանք սարեր։ Մենք գնացինք Սևանա լիճ։ Սևանա լճում մենք լողացինք, լճի ափում խաղացինք։
Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։


Շնորհակալություն ընկեր Անահիտին և ընկեր Իվետային

Posted in Մայրենի լեզու, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Բնության Թանգարան

Բարև ձեզ։ Այսօր մենք գնացել ենք Բնության Թանգարան։ Այստեղ մենք մտանք երեք սենյակ։ Առաջին սենյակում սովորեցինք թռչուների մասին երկրորդ սենյակում միջատների մասին, իսկ այ մյուսում օձերի և բվերի մասին։ Մենք սովորեցինք, որ մարդն էլ է բնության մի մասնիկ։ Նաև մենք սովորեցինք, որ ինչպես կարող ենք իմանալ թե քանի տարեկան է կենդանին։ Նրանց պոզերի վրա գծիկներ կա պետք է հաշվել այդպես մենք իմանում ենք թե քանի տարեկան է։ Բացի այդ մենք սովորեցինք թե ինչպես կարող ենք տարբերել աղջիկ է թե տղա։ Վառ գույն ունեցողը տղա է, իսկ մուգը՝ աղջիկ։ Մենք նաև իմացանք թե ամենամեծ օձը որն է։ Մենք նաև բվերի հետ ծանոթացանք։

Շնորհակալություն ընկեր Անահիտին և ընկեր Իվետային։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական նախագծեր

Պլանետարիում

Բարև ձեզ, այսօր ապրիլի տասնմեկն է։ Մենք գնացել ենք դասարանով Պլանետարիում։ Այն գտնվում է Երևանում՝ անգլական այգում։ Այնտեղ մենք պառկեցինք տուֆիկների վրա և սովորեցինք, որ մեր մոլորակը շրջապատված է հսկայական անսահման տարածությամբ: Դա Տիեզերքն է: Այնտեղ են գտնվում երկնային մարմինները` Արեգակը, աստղերը, մոլորակները, Լուսինը: Արևը աստղ է։ Արևի կողքը մոլորակներն են պտտվում։ Գոյութուն ունեն ինը մոլորակ։ Նաև սովորեցինք, որ Մարսի վրա մի երկնաքար է հարվածել, դրա համար էլ նա ունի կլոր անցք։ Այնտեղ իմացանք, որ Երկիր մոլորակը երրորդն է։ Ինձ ֆիլմը շատ դուր եկավ։