Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ես Ղազարյան Նարեն եմ։ Ես սովորում եմ 4-3 դասարանում։ Իմ ամեն սիրելի նյութը իմ ծննդյան օրվա մասին է։ Իմ նախասիրությունը շախմատն է։ Իմ ընտրության գործունեությունը դիզայնն է։ Այս շրջանում ես սովորել եմ անկանոն և կանոնավոր կոտորակներ։ Ես կարողանում եմ կոտորակների համեմատություն անել։
Դժվարանում եմ խնդիրներ լուծելիս։ Իմ բլոգի հղումը։
Ամփոփելովկարող եմ ասել, որ հեշտ հաղթահարելի էր այս շրջանը։

Posted in Ընդհանուր, Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

Սխալ արձագանք

Սխալ արձագանք

Ջանի Ռոդարի

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նունիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ:նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:

Առաջադրանքներ

  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
    Մաթեմատիկա
    -Ո՞վ է խելացի՝ շո՞ւնը, թե՞ կատուն։
    — Տունը՜
    -Ո՞վ է ավելի խելացի դու՞, թե՞ ես։
    -Ես՜
    -Ո՞ւր է օծանելիքը։
    -Լի՜
    քը։

  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․

    Եանր

    Լինում է, չի լինում մի արձագանք։ Նրա անունը Եանր է լինում։ սիրում է ուտել, խմել, սիրում է ուրիշի հարցերի վերջին վանկը կրկնի, կամ էլ սիրում է ուրիշի հարցերին սխալ պատասխանել։
    Օրինակ՝ Ո՞վ է խելացի՝ շո՞ւնը, թե՞ կատուն։
    Տունը՜։

  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

2021-ի ելքի ու 2022-ի մուտքի մասին

Բարև ձեզ, ես Նարե Ղազարյանն եմ։ Ես ութ տարեկան եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում։ Չորրորդ դասարանցի եմ, 4-3 դասարանից եմ։ Սովորել եմ կողանցիկ վերցնել, պարագիծ։ Ես ռուսերենը մի քիչ դժվարանում եմ։ Իմ ընտրությամբ գործունեությունը դիզայնն է։ Ես հաճախում եմ շախմատի պարապմունքի։ Իմ ուսուցիչը ընկեր Առնոլդն է։ Ես հաղթանակ չեմ ունեցել։ Ես գնացել եմ Կարմիր բլուր, Բուժական, Թեղենիս վանք, Թալինի տարածաշրջան Արայի լեռ, Վարդավառի այգի,Ստանիսլավսկու թատրոն: Իմ բլոգի նյութերը շատ-շատն են։ Իմ տեսանյութերն են՝

ժայռից մասուր է կաթում

Համո Սահյան Մայրամուտ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…,

Կոմիտաս «Աշուն»

2022-ը թող մեզ բերի առողջություն, երջանկություն, ուրախություն։

2021, քեզ ասում եմ ցտեսություն, մաղթում եմ բարի տարի, քեզ շատ կկարոտեմ։

Posted in Ընդհանուր, Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

Նամակ Ձմեռ պապին

Ողջույն, Ձմեռ պապ։ Ես Նարե Ղազարյանն եմ։ Գիտե՞ս, ես ուզում եմ, որ քո Էլֆերով տանես Ֆինլանդիա, գյուղ Լապլանդիա։ Ուզում եմ, որ աշխարհը հանգիստ լինի։ Առողջ լինենք։ Նաև ուզում եմ, որ տանես քո եղջերուների մոտ ու ես նրանց քշեմ։ Համ էլ, շատ-շատ, շատ-շատ ձյուն գա։ Ու, հա՜, չմոռանամ, լավ դաս անենք և ընկեր Անահիտին չբարկացնենք։ Ես քեզ հրավիրում եմ իմ տուն։

Posted in Ընդհանուր, Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

Հրաբուխը

Բարև ձեզ։ Մենք այսօր դասարանցիներով գնացել ենք միջնեկ դպրոց։ Այնտեղ հանդիպեցինք ընկեր Էմային և իր աշակերտներին։ Նրանք մեզ համար կաատարեցին չորս փորձ։ Փորձերի անուններն են՝
«Հրաբուխ», «Փարավոնի օձը », «Հրավառություն» և «Կայծակ»։ Ինձ այն շատ դուր եկավ «Հրաբուխը»։ Շնորհակալ ենք ընկեր Էմմային և իր աշակերտներին բնագիտական փորձе8ի համար։
Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական նախագծեր

Պլանետարիում

Բարև ձեզ, այսօր ապրիլի տասնմեկն է։ Մենք գնացել ենք դասարանով Պլանետարիում։ Այն գտնվում է Երևանում՝ անգլական այգում։ Այնտեղ մենք պառկեցինք տուֆիկների վրա և սովորեցինք, որ մեր մոլորակը շրջապատված է հսկայական անսահման տարածությամբ: Դա Տիեզերքն է: Այնտեղ են գտնվում երկնային մարմինները` Արեգակը, աստղերը, մոլորակները, Լուսինը: Արևը աստղ է։ Արևի կողքը մոլորակներն են պտտվում։ Գոյութուն ունեն ինը մոլորակ։ Նաև սովորեցինք, որ Մարսի վրա մի երկնաքար է հարվածել, դրա համար էլ նա ունի կլոր անցք։ Այնտեղ իմացանք, որ Երկիր մոլորակը երրորդն է։ Ինձ ֆիլմը շատ դուր եկավ։