Posted in Հորինուկներ, Մայրենի լեզու

Դեղնականաչ աշունը

Գեղեցիկ անտառում ապրում էր կախարդական նկարիչը։ Այս նկարիչը տարվա յուրաքանչյուր եղանակի վերցնում էր իր կախարդական վրձինը և ներկում էր անտառը։ Ձմռանը ներկում էր սպիտակ։ Գարնանը՝ վարդագույն։ Ամռանն անտառը ներկում էր կանաչ։ Իսկ ամենաշատ ու գեղեցիկ գույները օգտագործում էր աշնանը։ Աշնանը նկարիչը անտառը ներկում էր կանաչ, դեղին, կարմիր, գազարագույն։