Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Դասարանում՝

41
Արջը գլուխը բարձրացրեց-ուղիղ իմաստ
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում- կատարին
Այս մարդը գլուխ չունի-խելք
Գիտեք առաջին գլուխը շատ հետաքրքիր է-մաս
-Իսկ, ո՞վ էր ձեր գլուխը, որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկտոր զինվորներին-ղեկավար
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին-ծայրին
Գերանի գլխից բռնիր-ծայրից
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի Արևը-ուղիղ իմաստ
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղված-հարս ու փեսա
Մեր ծնողները ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները-երեխաները
Շատ լավ գործ եք սկսել․սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու-սկիզբը։
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն-թագուհի։
42
Այսո ես խանութից հաց եմ գնել։
Հացը աստծո մարմին է։
43
Առանց ջրի կյանք չկա։
Արագ վազելուց ամբողջովին ջրի մեջ էի։
Ջրի պես երկար կյանք ունենաս։
44
1. Հոտը
2․ Դեմքը
3․ Շրջապատել
4․ Հավաքել
5․ Տհաճ
6․ Պայծառ
45
Գյուտերի
Պահել
Կրակ
Կենդանիներին
Սարքել
Հողագործությամբ

Posted in Ընդհանուր, Հորինուկներ, Մայրենի լեզու

Կախարդական աշխահի մասին

Կար-չկար մի աշխարհ կար, անունը՝ Եանր ։ Եանր աշխարհում միայն երեխաներ են լինում։ Ենար աշխարհի գլխավորը լինում է մի բարի կախարդ, որի անունը Նաշու է։ Եանր աշխարհում մի գեղեցիկ այգի է լինում։ Այգում մի պալատ է լինում: Պալատում շատ քաղցրավենիքներ կաին։Այնտեղ կարող ես գտնել այն ինչ ցանկանում ես։

Մի օր մի մեծահասակ եկավ և փորձեց ավիրել այդ աշխարհը։ Կախարդը նրան դուրս վռնդեց այդ աշխարհից և ասաց․
— Եթե մեկ անգամել դու գաս այստեղ քեզ կսպան եմ։
Առավոտյան ևս մեկ մեծահասկ եկավ և այն ինչ արել էր մյուս մեծահասկը, նա կրկնեց։
Այս կռիվ շարունակվեց այնքան, մինչև մի երեխա չասաց, որ մենք կարոտում ենք մեր ծնողներին և կախարդը նրանց տարավ իր մայրիկների մոտ ամենօր կախարդին գալիս էին բազում նամակներ երեխաներից։

Երեխաները գրում էին, որ մենք արդեն մեծացել ենք և գնում են դպրոց մյուս ամռանը կգանք քեզ հյուր։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Դասարանում`10.04

Գործնական քերականություն. գրքից կատարի՛ր առաջադրանք 33, 34, 35, 36, 37,38, 39, 40-ը։

33.
Ա) Վարագույր
Բ) Մոծակ
Գ)
Վարսավիր
Դ) Զանգակ
34
Գիրք-գիրքը կարդալու, սովորելու և կրդվելու համար է։
Դիմակ- դիմակն հիգենայի կանոնները պահպանելու համար է։
Դերասան-դերասանը ուրախացնելու և տխրեցնելու համար է։
Ընկույզ-ընկույզը ամենաերկարակայց ծառի վրա աճող պուղն է։
Ժպիտ-ժպիտը մարդկանց ուրախություն պարգեվելու համ է։
Երախա-փոքր մարդ։
35
Հեռախոս-հեռախոսն էկտրական իր է, որով կարելի է հեռվից իրար հետ կապվել։
Դպրոցական-դպրոց գնացող երեխա։
Ձայնագրիչ-գործիք, որով ձայնագրում են ինչ ուզում են։
Ականջ-Լսողության օրգանի երևացող մասը։
Աղմուկ-երբ շատ մարդ ձայն են հանում դա կոչվում է աղմուկ։
36
Րևա-արև
Ռնչթու-թռչուն
Ույջեռնգղր-ռենգեղջյուր
Ծղետսլե-ստեղծել
Արդմ-մարդ
37
Բարդի-ծառ
Հեղուկ-ջուր
Թանձր-խիտ
Կանչել-ձայն տալ
38
Բառը տառերից բաղկացած, իմաստ արտահայտող խումբ է։
39
Արջը գլուխը բարձրացրեց-գլուխը ոչ միբանով չի փոխարինվում։
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում։
Սարի կատարին ինչ-որ բան է փայլում։
Սարի վրա ինչ-որ բան է փայլում։
Սարի ծայրին ինչ-որ բան է փայլում։
Այս մարդը գլուխ չունի։
Այս մարդը խելք չունի։
Գիտեք առաջին գլուխը շատ հետաքրքիր է։
Գիտեք առաջին մասը շատ հետաքրքիր է։
-Իսկ, ո՞վ էր ձեր գլուխը, որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկտոր զինվորներին։
Իսկ, ո՞վ էր ձեր ղեկավարը, որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկտոր զինվորներին։
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին։
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի ծայրին։
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա
Գերանի գլխից բռնիր։
Գերանի ծայրից բռնիր։
40
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի Արևը։


Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

25 հետաքրքիր փաստ Կոմիտաս Վարդապետի կյանքից

Կարդա՛ 25 հետաքրքիր փաստ Կոմիտաս Վարդապետի կյանքից։ Բլոգումդ պատմի՛ր քեզ համար ամենահետաքրքիր փաստի (փաստերի) մասին։


8. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

11. Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

25. Եվ վերջում որպես բոնուս պատմություն մեր օրերից՝

Դեթրոյթում հայ մի կին բանկում նստած սպասելիս է լինում, միջին տարիքի սևամորթ մի կին է գալիս փոքր տղայի հետ, կողքին նստում, ու էս հայը հա լսում է, թե ոնց է սևամորթը պարբերաբար սաստում տղային՝ կանչելով.
– Գըմայդաս, Գըմայդաս, թե բա՝ come here, ում հետ եմ, այ տղա, Գըմայդաս:
Կինը հետաքրքրվում է, թե բա՝ կներեք, ի՞նչ է Ձեր տղայի անունը: Սևամորթը, թե բա՝ Գըմայդաս: Հայ կինն ասում է. «Վայ, ինչ հետաքրքիր է: Գիտե՞ք, մենք մի կոմպոզիտոր ունենք, անունը՝ Կոմիտաս»: Սև կինն էլ, թե բա՝ մեր Գըմայդասն էլ է շատ հայտնի սևամորթ կոմպոզիտոր, ասեմ ավելին՝ մերն էնքան հայտնի է, որ մերի արձանը Դաունթաունում է դրած:

Վերջում պարզվում է, որ Դաունթաունում մե՛ր Կոմիտասի արձանն է դրած, պարզապես բրոնզից, հետևապես՝ սեփ-սև:

Ինձ շատ դուր է գալիս ասյ փաստերը, որովհետև շատ ծաղելի են, իսկ տասնմեկերորդը երբ Կոմիտասը բարեգոծությաբ է զբաղվում։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Կոմիտաս

220px-Komitas
  1. Կարդա՛ Կոմիտասի մասին նյութը։
  2. Բլոգումդ ներկայացրո՛ւ Կոմիտասի կյանքի կարևոր փաստերի թվագրությունը։
    Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։
    Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։
  3. Պատումով ներկայացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ինչու ես ընտրել այդ հատվածը։
    Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը  ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։
    Ես ընտրել եմ այս նախադասությունը, որովհետև պատմում է կոմիտաս մասին։
Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Աշուն գիշեր

Կոմիտաս

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ
 ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան—երան
Թռչելով
Օդի վրան:

  1.  Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:
    Շաղալ-մաղել
    Ծովի ծոցին-ծովի մեջ,
    Հերկելվարել,
    Երան-Թեթև՝ բարակ քամի
  2. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:
    Ձյունիկ-սպիտակ
    Ալ-կարմիր
    հողմ-մրիկ
  3. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ։
Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Ծիրանի ծառը

  1. Կարդա՛ Վ․ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի երկրորդ մասը։
  2. Տեքստի առաջին և երկրորդ հատվածներից դուրս գրի՛ր մարդու անուն նշանակող բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում։ Էլ ո՞ր բառերն են այդպես գրվում։
    Յուլիսիս Մաքոլին, Մերի Արենան, Լայոնել Քեբոտն, Օգյուստ Գոթլիբը, Հոմեր Մաքոլին,Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը, Շեկ Մանուկյանը:
  3. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր։
    Ամբար-շտեմարան,
    Առաջնորդ-ղեկավար,
    Վճռական-վերջնական,
    Հնազանդ-խոնարհ,
    Հռչակավոր-մեծահռչակ։ 
  4. Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ:
    Վեհանձն-տմարդի,
    Վճռական-անվճռական,
    Հնազանդ-անհնազանդ,
    Մատղաշ-ծեր,
    Խակհասուն:
Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Ծիրանի ծառը

  1. Կարդա՛ Վ․ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը։
  2. Պատմվածքի առաջին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Ամբար-շտեմարան
    Փոխադարձ-երկու կողմից իրար նկատմամբ արտահայտվող
    Վեհանձն-հոգեկան բարձր հատկանիշներով օժտված
  3. Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ։
    Իմ կարծիքով Օգին ծիրան գողանալը մեղք չէր ընդունում, որովհետև նա չէր վախենում ծիրան գողանալուց։
  4. Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
    Օգին շատ վատ առաջնորդ կդառնար, որովհետև չի կարելի ուրիշի այգուց ծիրան գողանալ։
Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Ծիրանի ծառը

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։