Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Մայր

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։
Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։
Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։
օճորքում-առաստաղ
զվարթ
ուրախություն 
երդիկ
կտուր
ամբար
մթերքներ
մարագ
արդանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։
զվարթ-տխուր

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։
Մայր ծիծեռնակը շատ բարի էր։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

Մայր ծիծեռնակը

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

 Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Մայիս-Հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ կարմրագորշ ձվեր։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Մասերի համեմատում 2

Մասերի համեմատում
Համեմատի՛ր

1/2 > 1/7
1/9 < 1/4
1/12 > 1/120
1/96 > 1/960
1/7 >1/17

Դասավորի՛ր աճման կարգով

1/89 ,  1/7,   1/96,   1/4,   1/63,   1/75, 1/1 ,   1/147,  1/220 ,   1/875,   1/963,   1/1000

1/1000, 1/963, 1/875,  1/220, 1/147, 1/96, 1/89, 1/75, 1/63, 1/7, 1/4, 

Նապաստակները առաջին օր կերան 50 կգ գազարի 1/5 մասը, իկ երկրորդ օրը մնացած գազարի 1/4 մասը: Քանի՞ կգ գազար կերան յուրաքանչյուր օրը:

կար-50 կգ

I օր-1/5 մասը

II օր-մնացածի 1/4 մասը

______________________________________________

յուրաքանչյուր օր -?

Լուծում

(50:5)x1=10 (կգ)

50-10=40 (կգ)

(40:4)x1=10 (կգ)

Պատասխան՝ 10 (կգ)

Ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով (4800 լ) և այգին ջրելու համար օգտագործվեց նրա 1/6 մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:

Ջրավազան — 4800լ ջուր
Օգտագործց — 1|6 մասը
____________________________
մնաց-?
Լուծում
(4800:6)x1=800
4800-800=4000
Պատասխան՝4000

1,2,3,4,5,6,7,8,9,10,15,20,30 թվերից ընտրիր այնպիսի երեք թիվ, որոնց արտադրյալը 30 է: Ընտրիր այդպիսի միքանի եռյակ:

1x3x10=30

1x2x15=30

2x3x5=30

1x5x6=30

2x3x6=30

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Հարցաշար

1 Տրված մրգերը դասավորիր այբբենական կարգով:

Խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, նարինջ, բալ, կեռաս, սալոր, խաղող, արքայախնձոր:

Ա-արքայախնձոր
Բ- բալ
Դ- դեղձ
Խ- խնձոր
Ծ- ծիրան
Կ- կեռաս
Ն-նարինջ
Տ- տանձ

2. Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ոտ

արև                            ական

փոքր                          իկ

առու                           ուկ

մարդ                          ակ

Քաղաք ական
Արևոտ 
Փոքրիկ
Առվակ
Մարդուկ        

3. Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

ժամ, տոն, ծառ, հաց, օր։

ժամ-ժամացույց
տոն-տոնածառ,
ծառ-ծառատունկ,
հաց-հացատոն,
օր-օրագիր։

4. Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

Յոթ չափի՛ր, մեկ կտրի՛ր։
երկու ոտքը մեկ անել։
Հինգ մատի պես իմանալ։
Հազար սարի, հազար ձորի հետևում լինել։
Մեկ խելքը լավ է, երկուսը ավելի։
Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։
Մի կա հազար չարժե։
Հազար ոտքը երկու մաշիկ դնել։

5.Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանչորս

805-ութ հարյուր հինգ

741- յոթ հարյուր քառասունմեկ

1753- հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000- հարյուր հազար

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-յոթերորդ

Տասն-տասներորդ

Քսան-քսաներորդ

Հիսունվեց-հիսուներորդ

Տասնմեկ-տասնմեկերորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տասը

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ունի տասներկու (քանի՞)    ամիս և չորս (քանի՞) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (որերո՞րդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (որերո՞րդ) դասարանում։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Մաթեմատիկա

1.Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։

1) 4323      2) 4332                3) 4121       4) 4112

2․ Գտիր  ամենափոքր  քառանիշ  և  ամենամեծ  հնգանիշ  թվերի գումարը:

1) 101000

2) 100999

3) 98999

4) 10999

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ 6-ին․

1) 4, 12, 24, 30

2) 12, 35, 42, 600, 3636

3) 24, 48, 71, 560, 1000

4) 12, 36, 180, 432

4․ Քանի՞ մետր է 3/10 կիլոմետրը։

1) 300                  2) 400                  3) 2500                4) 100

3
— կմ=
10
1 կմ=1000մ
(1000:10)x3=100×3=300


5․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  24 սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:

1) 6            2) 8             3) 12           4) 72
24:3=3(սմ)

6․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  4000 կգ-ը ցենտներներով:

1) 4 ց                   2) 40 ց                 3) 400 ց               4) 400000 ց

7․Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 3*0մ։

1) 7            2) 8             3) 6             4) 2

9․Ընտրիր այն պատասխանը,  որն  արտահայտում է  2 օր 14 ժամը ժամերով․

1) 214                  2) 62          3) 38           4) 134

10․ Անին կարդաց 320 էջ ունեցող գրքի 3/8 մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալուն։

1) 200                 2) 120                  3) 100                  4) 160

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Հարցարան՝8

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Պայծառ արևը իր ոսկեգույն ճառագայթները տարածեց երկրի վրա։
Առառին ճառագայթն ընկավ արտույտի վրա։
Նա թափ տվեց թևերը և անմիջապես դուրս թռավ բնից։
Երկրորդ ճառագայթը հավաբույնն ընկավ կտուրի երդիկից։
Հավերը բարձր կչկչացին ու կուչ եկան։

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր պատմությունը։ 

Իսկ երրորդ ճառագայթը գնաց մարդկանց տուն։

Գրի՛ր, թե արևի ճառագայթներից ի՞նչ արեցին արտույտն ու հավերը։

Արտույտը — Արտույտը շատ ուրախացավ արևի ճառագայթից, որովհետև մրսում էր։

Հավերը — Հավերն այդքան էլ չուրախացան արևի ճառագայթներից, որովհետև շուտ հեռացան։

Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով բոլոր գոյականները։
Ճառագայթներ, թևեր, հավեր

Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով երկու բառ։
Հավաբույն

Գրի՛ր տեքստում ընդգծված բառի հոմանիշը։
Կտուր-տանիք

Ո՞ր բառը ածանցավոր չէ։

գեղեցիկ

Թանկագին

Պատուհան

Ձևավոր

Կազմի՛ր տրված բառերի հոգնակին։

Տոնածառ -տոնածառներ

Դուռ-դռներ

Մատ-մատներ

Գառ-գառներ

Դասարան-դասարաններ

Կին-կանայք

Տիկին-տիկնայք

Պարոն-պարոնայք

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Ինքնաթիռ-օդանավ

Ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Խելոք-անխելք

Ցածր-բարձր

Ո՞ր նախադասության մեջ ընդգծված արտահայտությունը դարձվածք չէ։

Բոլորն ասում էին, որ փղիկը բարի աստղի տակ է ծնվել։

Պատմում են, որ թագավորը իր գահակալության օրոք շատ բարի գործեր է կատարել։

Հոր խոսքերը նա պետք է ականջին օղ անի։

Այդ տղան վերջը իր գլխին մի փորձանք կբերի։

Հուռին ամբողջ օրը մատը մատին չէր տալիս։

Անհրաժեշտության դեպքում՝ գրի՛ր մեծատառով։
Ս
պիտակ ծով

սպիտակ նավ

Խոսրովի անտառ

կապույտ երկինք

խաղաղ օր

Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ երկու բառ ավելացնելով։

Աշունը գեղեցիկ է։
Ոսկեզօծ աշունը անչափ գեղեցիկ է։

Օրը մթնեց։
Պայծառ օրը ուշ մթնեց։

Posted in Ընդհանուր, Մաթեմատիկա

Թեմա՝ Թվի մասը գտնելը

  1. Գտի՛ր նշված թվի մասըի
  • 162-ի 1/9 մասը
    (162:9)x1=18
  • 2000-ի 1/10 մասը
    (2000:10×1)=200
  • 420 դրամի 1/6 մասը
    (420:6)x1=70
  • 21 ժ-ի 1/3 մասը
    (21:3)x1=7
  • 360 լ-ի 1/12 մասը
    (360:12)x1=7
  • 480 կմ-ի 1/16 մասը
    (480:16)x1=30
  • Ջրավազանում կար 9600 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի քառորդ( ¼ ) մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:

Կար-9600լ
Օգտագտաործեց-1|4 մասը
_______________________________
               մնաց-?

Լուծում
1) (9600:4)x1=2400(լ․)
2) 9600-2400=7200 (լ․)
      Պատասխան՝7200 լ․

Արտահայտի՛ր նշված միավորներով

  • 1/20 մ = * սմ
  • 1/8 տ = * կգ
  • 1/20 ժ = * ր

4.Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։

1               մաս-60
__
4
______
Թիվ-?        240
————————

Լուծում
(60×4):1=240
Պատասխան՝240

5. Անահիտը գնել էր 800գ  շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։


Կար-800գ
օգտագործեց-1|2 մասը
———————————————
օգտագործեց-?
Լուծում
(800:2)x1=400(գ)
Պատասխան՝400գ

6. Դավիթը տնից դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի  1/5  մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։

Ճանապարհ-500մ
Անցավ-1|5մաս
————————
Մնաց-?

Լուծում
1) (500:5)x1=100(մ)
2)  500-100=400 (մ)
Պատասխան՝400 մ

7. Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:  

8. Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Հարցարան՝ 7

Ընդարձակի՛րնախադասությունները՝հնարավորինսշատբառերավելացնելով։

Անձրևը կտրվել է:
Հոռդարատ անձրևը կտրվել է:

Երկինքը մաքուր է։
Կապուտակ երկինքը միշտ մաքուր է անձրևից հետո։

Արևը փայլում է։
Պայծառ արևը միշտ փայլում է։

Օրը տաք է։
Արևոտ օրը անչափ տաք է։

Բակը գեղեցիկ է, հատկապես երբ խոտը կանաչում է։

Ծառերը ծաղկել են պապիկիս այգում։

Մեր այգու դեղին ծաղիկները բացվել են ։

Բակը կանաչել է, արդեն գարուն է։

Փոքրիկ երեխաներն աղմկում են բակում։

Անվանի՛րմեկբառով։

թռչունների խումբ- երամ

գայլերի խումբ- ոհմակ

ձիերի խումբ- երամակ

միասին նույն օրը ծնված- երկորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող- երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ. եղյամ

Տրվածարմատներովնորբառերկազմի՛ր։

դասասենյակ, հյուրասենհակ
դասացուցակ, պարտքացուցակ
 թանկարժեք, արժեքավոր 
դարակ, 
լուսավոր,
 ցածրորակ։

Տրվածվերջածանցներովնորբառերկազմի՛ր։

քանորդ, գրաական, գրիչ, թաուհի, մայրիկիկ, գժաանոց։

Ուշադի՛րկարդաևլրացրո՛ւբացթողնվածտառերը։

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտանուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասունծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելումենակությունը:

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթինմերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորենանհետանում:

Այսպես ամեն օր միջօրեի շողիկը գալիս ևխաղում էր մատղաշ եղնիկի հետ:

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Տարի: Տարեթիվ

2022  թվականի նախորդ տարին  2021 -ն է, դրա հաջորդը՝  2023 -ը: Այսպես հետ գնալով կհասնենք  1  թվականին: Քրիստոսի ծննդյան տարին համարում են  1  թվականը: Տարիների հաշվարկը կատարում են  1  թվականից: Յուրաքանչյւոր տարվա սկիզբը հունվարի  1 -ն է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի  31 -ը:

1 -ից  100  թվականները  1 -ին դարն են:

101 -ից  200  թվականները  2 -րդ դարն են:

201 -ից  300  թվականները  3 -րդ դարն են:

301 -ից  400  թվականները  4 -դր դարն են:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է  362  թվականին: Ուրեմն, Մաշտոցը ծնվել է  4 -րդ դարում:

Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն է հռչակել  301  թվականին:

Ուրեմն, Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է  4 -րդ դարում:

Դարը պարզելու ընդհանուր կանոնը հետևյալն է:

Պարզելու համար, թե ո՞ր դարից է տրված թվականը, պետք է տարեթիվը բաժանել  100 -ի և քանորդին (կամ թերի քանորդին, եթե բաժանումը մնացորդով է) գումարել  1 :

Օրինակ

ա.  2017  թվականը  21 -րդ դարից է:

Իրոք,  2017:100=20(17մն.) :

Մնացորդով բաժանման թերի քանորդը  20 -նն է: Գումարում ենք  1  և ստանում  21

բ. Ո՞ր դարին է պատկանում  1547  թվականը:

Քանի որ  1547:100=15(47մն.) , ապա թերի քանորդը  15 -ն է: Գումարենք  1

Պատասխան՝  1547  թվականը  16 -րդ դարից է:

Առաջադրանքներ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվել է 1989 թվականին: Քանի՞ տարի հետ կնշենք ստեղծման 35 ամյակը:

    Ստեղծվել է — 1989 թ․
    35-ամյակ-?
    Լուծում 1989+35=2024
    2024-2022=2
    Պատասխան՝2տարի հետ
  2. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցումը սկսվել է 1995 թվականին և ավարտվել 2004 թ.: Քանի՞ տարում է կառուցվել եկեղեցին:

    Սկսել են կառուցել 1995 թ․
    Ավարտել են 2004 թ․
    __________________________________
    քանի տարի են կառուցել-?
    Լուծում
    2004-1995=9 տարի
    Պատասխան ՝9 տարի
  3. 1991 թվականին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Քանի՞ տարեկան է անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ե՞րբ է լրանում ՀՀ-ի

    Անկախության 50-ամյակը:
    Անկախություն-1991
    ___________________________
    Անկախ-? 50 ամյակ-?

    Լուծում
    2022-1991=31
    1991+50=2041
    2041-2022=19
    Պատասխան՝19
  4. Ավտոմեքենան A քաղաքից B-ն հասավ 3 ժամում: Որքա՞ն է քաղաքների միջև հեռավորությունը, եթե ավտոմեքենան առաջին 1 ժամում ընթացել է 60 կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամում՝ 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

Ժամանակ — 3 ժամ
1 ժամ արագություն — 60 կմ/ժ
2 ժամ արագություն — 20 կմ/ժ ավելի արագությամբ
______________________________________________________
հեռավորություն-?

Լուծում
60+20=80 կմ/ժ
80×2=160կմ
60×1=60կմ
160+60=220կմ
Պատասխան՝220կմ

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:

    դերվիշ — թափառական, կրոնավոր։
    կարպետ — գորգ
    զվարճանում — ուրախանալ,ցնծալ
    փինաչի-հնակարկատ,վատ արհետավոր
    մունետիկները-արքունական պաշտոնյա, որ բնակավայրում ի լուր ամենքի հայտարարում Էր թագավորական հրովարտակները, հրամանները
    բիզը-հելուն
    վզակոթին- վզի ետևի մասը                                                                                               տիկերն  — Կենդանիների  մորթուց  տոպրակ՝ գինի և այլ կարգի հեղուկներ լցնելու համար

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
    խոնարհություն-  Խոնարհ ություն- ածանցավոր
    տանտիրոջ – տուն տեր ոջ –բարդ ածանցավոր
    Ամենաչնչին – ամենա չնչին- ածանցավոր
    Ապրուստ – ապրել ուստ — ածանցավոր
    Անպակաս – ան պակաս — ածանցավոր
    Անհնազանդներ – ան հնազանդ ներ — ածանցավոր
    Կեսգիշեր – կես գիշեր — բարդ
    Ջրկիրներ – ջուր կրել ներ – բարդ ածանցավոր
  • Բնութագրեք Հասանին:
    Հասանը ազնիվ էր, բարի, աշխատասեր։
    Նա չէր բողոքում իր կյանքից։