Posted in Ընդհանուր

Проверочная работа (повторение)

  1. Составь словосочетания по образцу.

Образец: (радость) день – радостный день.

(Область) город – областной город

(Счастье) встреча – счастливая встреча

(Гигант) завод – гигантский завод

(Честь) поступок – честный поступок

(Прелесть) картина – прелестная картина

(Ярость) ветер – яростный ветер

(Капуста) котлеты – капустовие котлеты

(Ненастье) погода – ненастная погода

Posted in Ընդհանուր

Խաղ խնդիրներ

Խնդիր 1

Նարեն թթու դնելու համար գնել է գազար և վճարել 750դրամ, կաղամբ և վճարել 1600 դրամ, լոլիկ և վճարել 900 դրամ։
Յուրաքանչյուրից քանի՞ կիլոգրամ է գնել, եթե գիտենք, որ մեկ կիլոգրամ գազարը արժե 350 դրամ, մեկ կիլոգրամ կաղամբը՝ 400 դրամ, իսկ մեկ կիլոգրամ լոլիկը՝ 300 դրամ։

Լուծում
1. 750:350=3 կգ գազար
2. 1600:400=4 կգ կաղամբ
3. 900:300=3 կգ լոլիկ

Պատասխան՝ 3 կգ գազար, 4 կգ կաղամբ, 3 կգ լոլիկ

Խնդիր 2

Նարեն գնել է 6 կիլոգրամ լոլիկ, իսկ Նատալին՝ 4 կիլոգրամ գազար։
Լոլիկը արժե 250 դրամ, իսկ գազարը 2 անգամ թանկ է լոլիկից։

Որքան վճարեցին Նարեն և Նատալին միասին։

Լուծում
1. 350×6=2100 դարմ
2. 350×2=700 դրամ
3. 700×4=2800 դարմ
4. 2800+2100= 4900 դրամ

Պատասխան՝ 4900 դրամ

Posted in Ընդհանուր

Տոն Թթվաստանում

Կար-չկար մի տոն կար։ Այդ տոնին մասնակցում էին բանջարեղենները։ Նրանց տոնակատարությունը տեղի էր ունեում դրսում, որտեղ շատ շոգ էր։ Նրանք ամեն տարի շատ ուրախ էին անցկացնում։ Հանկարծ մի օր մարդիկ հայտնվեցին և ցանկացան ուտել նրանց։ Բայց բանջարեղենները խելացի գտնվեցին և ծուղակներ ստեղծեցին։ Մարդիկ ընկան ծուղակները։ Մարդիկ ներողություն խնդրեցին ու որպեսզի բանջարեղենները նրանց ներեն, բանջարեղեններին ավելի հով տեղ տարան, որտեղ կար աղաջրով լողավազան։

Posted in Ընդհանուր

Մասուրի մասին

Մասուրը վայրի բույս է։ Ունի մինչև մեկ մետր բարձրության թփեր։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու նարնջագույն պտուղները հավաքում են սեպտեմբեր ամսին, ավելի ուշ ամիսներին պտուղները կարմրում են: Նարնջագույն պտուղներն առավել հարուստ են վիտամիններով և սննդարար տարրերով, քան կարմիր պտուղները: Սակայն կարմիր պտուզները նույնպես օգտակար են:

Posted in Ընդհանուր

Առաջադրանք

7.

  • Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
(Նշանակում է, որ մասուր է ընկել առվի մեջ)
Կարմիր սարսուռ է տանում,
(Կարմիր մասուրը նմանեցնում է կարմիր սարսուռի)
Աշուն է, ուշ է:
(Ուզում էմ ասել, որ աշնան վերջին ամիսն է)։


Posted in Ընդհանուր

Մասուրի ճանփորդությունը

Ժայռի վրա մասուրի մի թուփ կար։ Իսկ այդ ժայռի ներքևում մի գետ էր հոսում։ Հանկարծ քամի սկսեց։ Քամուց մի մասուր պոկվեց և գլորվելով ընկավ գետը։
Մասուրը իր ժայռից բացի ոչինչ չէր տեսել, բայց այժմ սկսեց իրա արկածային ճանապարհորդությունը։
Մասուրը իր ճանապարհին հանդիպեց գետից ջուր խմող կենդանիների, կուժով ջուր վերցնող աղջիկների, գետում լողացող երեխաների, ձկնորսների։
Այսպես, մասուրը շատ հետաքրքիր ճանապարհորդություն ունեցավ։

Posted in Ընդհանուր

Բուժական, Թեղենիս վանք

Բարև Ձեզ։ Մենք ուրբաթ օրը հոկտեմբերի թթ-ին գնացինք Բուժական Թեղենիս վանք։
Առավոտյան 9:00-ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, այնուհետև մասնակցեցինք պատարագին։ Իսկ հետո երթուղայինով գնացինք Բուժական Թեղենիս վանք։ Երբ մենք հասանք, նախաճաշեցինք ու գնացինք աշնանային տերևնորով խաղալու։
Աշունը ինձ շատ դուր եկավ։ Այնտեղ կային շառեր, որոնք նման էին ամրոցի։
Մենք նաև գնացել էինք խոնարհված եկեղեցի։ Այնտեղ երգել էինք <<Հայր Մեր>>-ը, իսկ հետո հավաքեցինք գեղեցիկ տերևներ և գեղեցիկ նկարներ պատրաստեցինք։
Ինձ շատ դուր եկավ մեր ճանապարհորդությունը։