Posted in Ընդհանուր

Ղազարյան Նարե «Մայր նապաստակը և իր ձագուկը»

Մի գեղեցիկ առավոտ մայր նապաստակը հանձնարարություններ տվեց իր ձագուկին, որ մինչև երեկո ավարտած լինի այդ հանձնարարությունները։ Ձագուկ նապաստակը պետք է մաքրեր սենյակը, ջրեր այգին ու խնամեր բույսերը։
Սկզբից ձագուկը գնաց սենյակ, որ այն մաքրի, բայց կիսատ է թողնում սենյակի մաքրելը ու գնում է խաղալու։
Հետո անցնում է հաջորդ հանձնարարությանը՝ այգին ջրելուն։ Այս աշխատանքն էլ է կիսատ թողնում ու գնում է մուլտֆիլմ նայելու։
Վերջին հանձնարարությունը՝ բույսեր խնամելն էլ է կիսատ թողնում ու գնում բակ խաղալու։
Երեկոյան պարզվում է, որ ձագուկը ոչ մի հանձնարարություն աբողջությամբ չի կատարել։
Այս առակը մեզ սովորեցնում է, որ մի գործ պետք է աբողջությամբ անել նոր անցնել հաջորդին կամ հանգստանալ։

Posted in Ընդհանուր

Նամակ Ջիմին

Ողջույն, սիրելի՛ Ջիմ։

Ես կարդացել եմ քո պատմությունը ու խորհուրդ կտամ, որ սիրով գնաս դպրոց։ Դպրոցում շատ բաներ կսովորես ու խելացի մարդ կդառնաս։ Իսկ եթե չսովորես, Էմիի նման տնտեսուհի կդառնաս։ Բայց իմ ասածը Էմիին չասես, որ չնեղանա։
Ես խորհուրդ եմ տալիս դասերի ժամանակ ծամոն չծամես, որ ուշադիր դասերդ լսես։
Դպրոց գնալն նաև այնքանով է լավ, որ նոր ընկերներ ես ձեռք բերում։

Հարգանքով՝ Նարե Ղազարյան