Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Տարօրինակ Հարցեր


Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

ամբողջ
անգամ
երբեք
դարձավ

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած
բ/կամակոր
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:


Վատն-լավ
Սովորական-անսովոր
Պարզ-բարդ

4. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Մարդ վատ
տղա պարզ

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է ձանձրացնել
բ/չէր կարողանում չկարողանալ
գ/դնեն դնել
դ/դարձավ դառնել

8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
Ենթակա — ստվեերը, ամպեր, նամականիշները
Ստորոգյալ- ունի, չեն գրում, չեն խմում։

9. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Մի փոքրիկ պապիկ, հագին հազար շապիկ:
Կաղամբ

11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Ինչուիկ հարցասեր է և թարս հարցեր է տալիս։

12. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:

14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչուիկը երբ հեռացավ նա շարունակում էր հարցեր մտածել։
Այո, ինչուիկը շարունակում էր թարս հարցեր մտածել։

Ինչուիկը գուլպաներ ինչպես էր հագնում։
Ինչուիկը գուլպաները թարս էր հագնում։

Ինչուիկը ինչու էր թարս հարչեր տալիս։
Ինչուիկը թարս հարցեր էր տալիս, որովհետև գուլպաները թարս էր հագնում

15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու ոտքը մարդ ունի

Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա կոտորակն անվանում են կանոնավոր կոտորակ:

Օրինակ՝ 3/5, 4/7, 1/6

Եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է, ապա այդպիսի կոտորակն անվանում են անկանոն կոտորակ:

Օրինակ՝ 5/4, 7/7

Եթե կոտորակի հայտարարը մեկ է, ապա նրա արժեքը հավասար է համարիչին: Օրինակ՝  5/1 = 5, 8/1 = 8, 9/1=9

Առաջադրանքներ

  1. Առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները.

6/7, 12/17, 4/5, 8/7, 17/18, 3/3, 6/6, 4/1, 14/25, 38/77, 107/108, 33/33, 612/606

Կանոնավոր կոտորակ 6/7,12/17,4/5,17/18, 14/25, 38/77,107/108
Անկանոնավոր կոտորակ— 8/7, 3/3, 6/6, 33/33, 612/606

  1. Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաս.
    1. Կանոնավոր կոտորակ       1/2, 12/16, 602/606, 388/396
    2. Անկանոն կոտորակ            3/2,  40/40,  544/544,  675/674
  2. Համեմատե՛ք կոտորակները
    1. 4/7 > 3/7
    2. 6/7 > 6/9
    3. 8/14 > 7/14
    4. 21/24 = 21/24
    5. 11/25 > 5/25
    6. 22/31 <22/23
    7. 7/15 = 7/15
    8. 3/14 = 3/14
    9. 101/205 >123 / 205
    10. 202 /331 < 202 /323u
  3. Արտահայտի՛ր նշված միավորներով
    1. 3/5 դմ = 6 սմ
    2. 4/5 սմ = 8 մմ
    3. 2/5 կգ = 400 գ
    4. 3/25 տ = 120 կգ
    5. 3/6 ր = 30 վ
    6. 4/10 ժ = 24 ր
    7. 7/8 օր = 21 ժ
    8. 2/10 ժ = 720 վ
  4. Երկու թվերի գումարը 780 է: Առաջին թիվը կազմում է գումարի 3/5 մասը: Որո՞նք են այդ թվերը:
    Լուծում — 1 Լուծում-2

    780:5*3=468 780:5=156
    156×3=468 156×3=468
    780-468=312 156×2=312
  5. Ճանապարհի 4/5 մասն անցնելուց հետո զբոսաշրջիկներին մնաց անցնելու 50 կմ: Որքա՞ն ճանապարհ պետք է անցնեին զբոսաշրջիկները:
    Լուծում- 1 Լուծում- 2
    50*5=250 4*50=200
    200+50=250
  6. Գրքի 2/3 մասը կարդալուց հետո Աննային մնաց կարդալու 30 էջ: Քանի՞ էջից է բաղկացած այդ գիրքը:
    30*3=90 Լուծում-2
    2 *30=60
    60+30=90
  7. Երևանից Վայք ճանապարհը կազմում է Երևան-Գորիս ճանապարհի ½ մասը: Քանի՞ կմ է Երևանից Գորիս, եթե Երևանից Վայք 128 կմ է:
    128*2=256
  8. Մինչև կեսօր ջրով լցվեց 5500 լ տարողությամբ դատարկ ջրավազանի 3/5 մասը: Քանի՞ լիտր ջուր դեռ կարելի է լցնել այդ ջրավազանը:
    Լուծում- 1
    5500:5=1100
    1100*3=3300
    5500-3300=2200
    Լուծում- 2
    5500:5=1100
    1100*3=3300
    1100*2=2200
  9. A և B քաղաքերից միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և 3 ժ հետո հանդիպեցին: Առաջին ավտոմեքենան 1 ժամում անցնում է 80 կմ, իսկ երկրորդը՝ 10 կմ-ով պակաս: Հաշվի՛ր A և B քաղաքների հեռավորությունը:
    3*80=240
    3*70=210
    240+210=450