Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջանի Ռոդարի

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ  երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

    Կողքին
    Վարդ
    Տարօրինակ
    Անգամ
  2. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ

3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/ Խաչն իմն է զորությունը  ես գիտեմ:
գ/ Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

4. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական — Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
Հարցական — Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

5. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։

Տուգանք — հանցանք
Զգուշություն — ճամփորթյուն
Քաղաքային — ճանապարային
Արդարացի — գյուղացի

6. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր այնպիսի քաղաքում, որտեղ ամեն ինչ սուր չէր։

7.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Ջովանին տուգանք կրեց, երբ վարդը քաղեց

8.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

9.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ես կուզեի Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր։

10. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Ես կցանկայաի ապրել քաղցրավենիքների աշխարհում։ Այնտեղ բոլոր տները պաղպաղակներից են, պատուհանները հյութից են, երեխաները, երբ գալիս են և ցանկանում են տներից ուտել տների վրայի քաղցրավենիքները չեն վերջանում։

Ես հայտնվել եմ քաղցրավենիքների աշխարհում։ Ես այնտեղ տեսել եմ շատ — շատ կոնֆետներ։ Ես ցանկացա ուտել։ Բայց ինձ ասացին, որ չի կարելի ուտել։ Բայց ասացին, եթե շատ ես ցանկանում կարող ես կոնֆետը լուծել ջրի մեջ և խմել ջուրը։

Posted in Ընդհանուր, Մաթեմատիկա

Թեստ

Թեստ

1․ Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։

1) 4323        2) 4332                  3) 4121        4) 4112

2․ Գտիր  ամենափոքր  քառանիշ  և  ամենամեծ  հնգանիշ  թվերի գումարը:

1) 101000

2) 100999

3) 98999

4) 10999

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ 6-ին․

1) 4, 12, 24, 30

2) 12, 35, 42, 600, 3636

3) 24, 48, 71, 560, 1000

4) 12, 36, 180, 432

4․ Քանի՞ մետր է 3\10  կիլոմետրը։

1) 300                     2) 400                     3) 2500                  4) 100


5․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  24 սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:

1) 6              2) 8              3) 12            4) 72

6․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  4000 կգ-ը ցենտներներով:

1) 4 ց           2) 40 ց                    3) 400 ց                  4) 400000 ց

7․Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 3*0մ։

1) 7              2) 8              3) 6              4) 2

9․Ընտրիր այն պատասխանը,  որն  արտահայտում է  2 օր 14 ժամը ժամերով․

1) 214                     2) 62            3) 38            4) 134

10․ Անին կարդաց 320 էջ ունեցող գրքի  3\8  մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալուն։

1) 200                    2) 120                    3) 100                    4) 160

11․ Երկնիշ  թվերի  քանակը  քանիսո՞վ  է  ավել  միանիշ  թվերի քանակից:
81

12․ Ի՞նչ  թվանշանով  վերջացող  թիվ  պետք  է   հանել 457-ից,  որպեսզի ստացված   տարբերությունը   լինի   5-ի բազմապատիկ:

Կամ 2 կամ 7

13․Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:

40×2=80
80:8=10
10×1=10

14․ Հաշվիր 305∙5+36:(5∙3-3) արտահայտության  արժեքը։

1. 5×3=15
2. 15-3=12
3. 305×5=1525
4. 36:12=3
5. 1525+3=1528

15․ Աստղանիշի  փոխարեն  գրիր  բաց  թողնված  թվանշանները։

  5624
 936
 +   
6560

16․Միևնույն  վայրից   տարբեր  ուղղություններով  շարժվեցին մոտոցիկլավարը   և  հեծանվորդը:  Շարժվելուց  որոշ  ժամանակ  անց նրանց  միջև  հեռավորությունը   56 կմ  էր: Որքա՞ն  ճանապարհ  էր անցել  նրանցից  յուրաքանչյուրը, եթե  մոտոցիկլավարը  անցել  էր                16 կմ-ով  ավել,  քան  հեծանվորդը:



56-16=40
40:2=20
20+16=36


17․Ուղիղ  գծով  տնկել   են 10 ծառ, յուրաքանչյուր  երկու  հարևան ծառերի  միջև  հեռավորությունը  6 մետր է:  Գտեք  երրորդ  և   յոթերորդ ծառերի  միջև  հեռավորությունը:

6×4=24