Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Մայրենիի ստուգատես

Իմ սիրելի խաղը

Իմ սիրելի խաղը կոչվում է «Դե խաղա պստո»։
Այս խաղը սեղանի խաղ է։ Տուփում կան չորս տեսակի խաղաքարտեր։
Առաջին տեսակի խաղաքարտերի վրա գրված են առաջադրանքներ, որոնք պետք է կարդալ բարձրաձայն և կատարել։ Երկրորդ տեսակի խաղաքարտերի վրա գրված են հարցեր, որոնք պետք է կարդալ և պատասխանել հարցերին։ Երրորդ տեսակի խաղաքարտերի վրա գրված են գաղտնի գործողություններ, որոնք պետք է կարդալ մտքում և կատարել հանձնարարությունները։ Չորրորդ տեսակի խաղաքարտերի վրա պատկերված են նկարներ մնջախաղի համար։
Այս խաղը ինձ նվիրել է հորաքույրս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով