Posted in Ընդհանուր

Իմ ամառը

Իմ ամառը անցել է շատ ուրախ, զվարճալի և հետաքրքիր։
Եկեք պատմեմ իմ ամենահիշարժան ճանապարհորդյության մասին։ Մենք այցելել ենք գյուղ Գոմք, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Գյուղը գտնվում է լեռների մեջ ու այնտեղ հասնելու համար բարձրացել ենք լեռնային ճանապարհներով։ Գյուղը գեղեցիկ էր և կանաչապատ։ Այնտեղ կային բազմաթիվ ձիեր։ Մենք զբաղվել ենք ձիավարությամբ, ձկնորսությամբ և կրակել ենք իմ հայրիկի որսորդական հրացանով։
Հանգստյան օրերին այցելում էինք մեր գյող՝ Մրգաշատ։ Մրգաշատը գտնվում է Արմավիրի մարզում։ Այնտեղ շատ ուրախ էր անցնում, որովհետև ամբողջ օրը լողում էինք լողավազանում։
Աշխատանքային օրերին այցելում էինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ամառային ճամբարը։ Այնտեղ նույնպես շատ ուրախ էր անցնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով