Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

2021-ի ելքի ու 2022-ի մուտքի մասին

Բարև ձեզ, ես Նարե Ղազարյանն եմ։ Ես ութ տարեկան եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում։ Չորրորդ դասարանցի եմ, 4-3 դասարանից եմ։ Սովորել եմ կողանցիկ վերցնել, պարագիծ։ Ես ռուսերենը մի քիչ դժվարանում եմ։ Իմ ընտրությամբ գործունեությունը դիզայնն է։ Ես հաճախում եմ շախմատի պարապմունքի։ Իմ ուսուցիչը ընկեր Առնոլդն է։ Ես հաղթանակ չեմ ունեցել։ Ես գնացել եմ Կարմիր բլուր, Բուժական, Թեղենիս վանք, Թալինի տարածաշրջան Արայի լեռ, Վարդավառի այգի,Ստանիսլավսկու թատրոն: Իմ բլոգի նյութերը շատ-շատն են։ Իմ տեսանյութերն են՝

ժայռից մասուր է կաթում

Համո Սահյան Մայրամուտ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…,

Կոմիտաս «Աշուն»

2022-ը թող մեզ բերի առողջություն, երջանկություն, ուրախություն։

2021, քեզ ասում եմ ցտեսություն, մաղթում եմ բարի տարի, քեզ շատ կկարոտեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով