Posted in Ընդհանուր, Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր

Սխալ արձագանք

Սխալ արձագանք

Ջանի Ռոդարի

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նունիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ:նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:

Առաջադրանքներ

  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
    Մաթեմատիկա
    -Ո՞վ է խելացի՝ շո՞ւնը, թե՞ կատուն։
    — Տունը՜
    -Ո՞վ է ավելի խելացի դու՞, թե՞ ես։
    -Ես՜
    -Ո՞ւր է օծանելիքը։
    -Լի՜
    քը։

  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․

    Եանր

    Լինում է, չի լինում մի արձագանք։ Նրա անունը Եանր է լինում։ սիրում է ուտել, խմել, սիրում է ուրիշի հարցերի վերջին վանկը կրկնի, կամ էլ սիրում է ուրիշի հարցերին սխալ պատասխանել։
    Օրինակ՝ Ո՞վ է խելացի՝ շո՞ւնը, թե՞ կատուն։
    Տունը՜։

  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով