Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Իմ ամառային արձակուրդը

Ես ամառային արձակուրդը ես անց եմ կացրել Դիլիջանում, Արատեսում և Մրգաշատում։ Դիլիջանում մենք գնացել ենք ճամբար։ Ես և քույրիկս կարմիր ջոկատից էինք։ Մեր ջոկատի անունը Ֆենիքս էր, իսկ կարգախոսը՝
« Կպայքարենք ուժով լցված ու թե այրվենք հաղթանակած»։ Մենք արշավների ենք գնացել, գիշերները խարույկ ենք վառել։ Առավոտյան մենք արթնանում էինք «Արև է ելել» երգի տակ և հետո նախավարժանք էինք կատարում:

Արատեսում մենք գնացել ենք արշավների, նկարել ենք, կավագործությամբ ենք զբաղվել։ Մրգաշատում մենք ունենք ծառեր, ծաղիկներ, լողավազան։ Լողավազանում ես քույրիկս և եղբայրս լողացել ենք։