Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Չաղչաղ թագավորը

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

  1. Կարմիրով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
    Ջաղացպան-ջաղացպանի, ջաղացպաններ:
    Քուրք-Մուշտակ:փոստալ -Մորթե հնամաշ գլխարկ:
    Բաղարջ-խմորից թխած հաց։
    ԼինգըՄեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում՝ փորում են կամ ծանրություններ բարձրացնելու համար օգտագործում որպես լծակ:
    Կոտ-Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար:
     Վեզիր-Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական:
  2. Կապույտով նշված բառերը բաժանիր բաղադրիչների:
    կիսավեր-կիսատ ավեր
    Մոխրոտ— մոխիր ոտ
    Լավություն— լավ ություն
    Թագավոր-թագ ավոր
    Աղբանոց-աղբ անոց
  3. Վերնագրիր հատվածը:
    Աղքատը և աղվեսը
  4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալույս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ- տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ինչպե՞ս հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

  1. Հատվածը սովորել շատ լավ կարդալ, պատմել:
  2. Կարմիրով նշված բառերի բացատրությունը բառարանում նայիր, սովորիր:
    խնամախոս-երբ գնում ենք աղջիկ ուզելու ամուսնության նպատակով
    շշկլված-ապշած
    կողոպտեցին-գողացան
  3. Մանուշակագույնով նշված դարձվածքների իմաստները բացատրիր:
    բերանը բաց-զարմացած
    միտք է անում-մտածում է
  4. Վերնագրիր հատվածը:
    Սուտլիկ աղվեսը

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կարդա Գ հատվածը և կազմիր հարցեր այդ հատվածի վերաբերյալ:
    Ինչու՞ են յոթ օր հարսանիք անում։
    Քո կարծիքով Շահ-մարը որտե՞ղ է հասել։
    Ինչու՞ է Շահ-մարը վախենում թագավորից։
  2. Հատվածը սովորիր պատմել:
  3. Կարմիրով նշված բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր բառի տեսակը ըստ կազմության:
    նախիր-պարզ
    ընդարձակ- ընդ+արձակ, ածանցավոր
    փոշի-պարզ
    ոսկեզօծ-ոսկի+oծ , ախանցավոր
    կարգադրություններ- կարգ+դնել+ություն, բարդ ածանցավոր
    էսօր- էս+օր , բարդ
  4. Թվարկիր հեքիաթի հերոսներին, բնութագրիր յուրաքանչյուրին մեկ դիպուկ բառով:
    Ջաղացպան-աղքատ
    աղվես-խորաման
    թագավոր-շահամոլ
    աչքայադուստր-գեղեցիկ
    Շահ-մար-վախկոտ
  5. Հնձվորներից մեկը տուն գալով, ինչպե՞ս կպատմի կնոջը պատահածի մասին:
    Ա՛յ կին, էսօր մեզ մոտ մի շատ զարմանալի բան է պատահել։
    Մենք մեզ համար արտն էինք հնձում, մեկ էլ մի աղվես հայտնվեց։ Նա ասաց, որ թագավորը Շահ-մարի վրա բարկացել է և մենք նրա անունը տանք, թագավորը մեզ կսպանի։
    Մեկ էլ տեսանք թագավորը զորքով գալիս է։ Հասնում է մեզ և հարցնում է, թե սա ում արտն է։
    Դե որ մեզ չսպանի, մենք էլ ասեցինք որ Չախչախ թագավորինն է։
Posted in Ընդհանուր, Մաթեմատիկա

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

  1. Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանիվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:

Աննի-հեծանիվով-9րոպե շուտ

Արմեն- ոտքով-27րոպե

Լուծում

27րոպե-9րոպե=18րոպե

Պատասխան՝18

  • Երկու քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:

I մեքենա-717կմ

II մեքենա-18կմ

171+184=901

  • Ավտոբուսը երեխաներին դպրոցից ճամբար էր տանում: Երբ ավտոբուսն անցավ n կմ, վարորդը նկատեց ճանապարհի ցուցանակը այն մասին, որ մինչև ճամբար մնացել է 79 կմ:
  • Քանի՞ կմ էր դպրոցից ճամբար հեռավորությունը:
  • Պատասխանում գրիր ստացված արտահայտությունը:
  • Լուծում
  • ո+79
  • օրինակ
  • ո=50կմ
  • 50+79=129կմ
  • Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:

Մարզիկ-17

Հեծ․ ?

17+8=25

  • Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:

Լուծում

402+83=485

  • Երկու ավտոբուս շարժվեցին ավտոկայանից: Առաջինը անցավ 32 կմ և հասավ նպատակակետին: Երկրորդը սկզբում անցավ առաջինից 2 անգամ քիչ ճանապարհ մինչև բենզալցակայանը, լիցքավորվեց, ապա շարունակեց ճանապարհը և անցավ ևս 292 կմ: Քանի՞ կմ անցավ երկրորդ ավտոբուսը:

Լուծում

32:2=16

16+292=308

  • Բեռնատարը առաջին օրը անցավ 259 կմ, երկրորդ օրը՝ 111 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 33 կմ-ով ավելի: Քանի՞ կմ նա անցավ երրորդ օրը:

Լուծում

259+111+33=370+33=403