Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Վըտակը — առու, առվակ
Ձայնակցում -ձայնակցել
Ժիր- աշխույժ
Անխոս — չխոսող
Ունկընդիրն- Որևէ բան խոսողի ունկնդրող։

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին-փոխաբերություն
Ինչպես ծերունին, ձենով պառաված ձայնակցում է ժիր թոռնիկի երգին-համեմատութ
Այնպես է ծերուկ անտառը կամաց արձագանք տալի ջըրի աղմուկին-համեմատութ

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
որովհետև գեղեցիկ տեսարան է վտակ վերևից թափվող։

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

§ ըստ բանաստեղծության

§ ըստ քո բնորոշման


Վտակը,
անտառի երգը
մտախոհ ժայռ
Վտակը անհանգիստ է
անտառի երգը մտախո ու մռայլ
ժայռ, մտախոոհ

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Կար — չկար մի վտակ կար։ Նա երբ թափվում է շուրջը տիրում էր իրարանցում։
Ինչ պես ծերուրնու ձայն է պառավում, այնպես էլ անտառն է ծերանում։
Այդ ամենին մասնակից չէր ժայռը: Տարված էր իր մտքեով:

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Վտակը ժայռից ներքև է թռչում։
Վտա՞կը ժայռից ներքև է թռչում։
Վտակը ժայռի՞ց ներքև է թռչում։
Վտակը ժայռից ներքև է թռչու՞մ։

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:
Վտակը ժայռից ներքև է թռչում։
Վտա՞կը ժայռից ներքև է թռչում։
Վտակը ժայռի՞ց ներքև է թռչում։
Վտակը ժայռից ներքև է թռչու՞մ։

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

Վը-տակը,
թը-ռչում,
ճը-չում,
փըր-փուրը,
բը-նության,
Ուն-կըն-դիր,
Ժայռը,
մըռայլ,
մըտքի,

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:
Ներքև
Երգ
Ետև

10. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ 5-ի բաժանելիության հայտանիշները

1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքները պատիկ են 5-ին:

օր.2455, 2400՝այն թվերը,որոնք վերջանում են 0_ով կամ 5_ով

· 3036-321=2715

· 3326-196+214=3344

· 2222-233+766=2755

· 5555-55-2570=2930

2. Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով: Այդ թվերից ո՞րն է 5-ի բաժանվում առանց մնացորդի:

3285, 4789, 250, 147, 360

3285=3000+200+80+5
4789=4000+700+80+9
250=200+50
147=100+40+7
360=300+60

3. Արկղում կա 5 անգամ ավելի խաղող, քան զամբյուղում: Որքա՞ն խաղող կա դրանցից յուրաքանչյուրում, եթե արկղում ու զամբյուղում միասին կա 60 կգ:
Լուծում
60:6=10
10×5=50
Պատասխան՝արկղում 50 կգ զամբյուղում 10

4. Լրացրու՛ բաց թողնված թվերն (#) ու թվանշանները (*)

20000 + 6504 + 6504 + 5 =33013

3 x 100000 + 2 x 100 + 2 = 300202

5. Կատարի՛ր գործողությունները

9 օր 4 ժ 25 ր + 3 օր 21 ժ 60 ր =13oր 2ժ 25ր

12 տ 3 ց 150 կգ + 4 տ 8000 կգ =24 տ 450 կգ: