Posted in Ընդհանուր, Մայրենի լեզու

Աշուն օր․ Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ

  1.  Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Օրան-Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:
    Հևալ- Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել:
    Մարմանդ- մեղմ
    Կախ տվավ- կախ ընկած
    Դալուկ- գույնը գցած
  2. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
    առավոտ-լուսաբաց
    արև-արեգակ, արփի
    քողշղարշ
    քունննջել
    մշուշմառախուղ
    Քամինհողմ
  3. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
    Վար եկան-ընկնել
    Շար եկան-շարվեցին
    Բուք արավ-փոթոկեց
    Սուգ արավ-լացել
    Մաղ տալով-մաղել
    Շող կապեց-շողալ
    Փախ տվավ-փախավ
    Կախ տվավ-կախեց
    Ցիր եկան-ցրվեցին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով