Posted in Ընդհանուր

հարցարան 5

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան․ չորս կողմից կմոտենանք արևին ու ոստայնով կծածկենք նրան։

-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։

Այդպես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվեցին իրեց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում  են հյուսում իրենց ցանցը։

Պատասխանի՛ր հարցերին։

Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։
Սարդերն որոշեցին արևն փակել, որովհետև աշխարհի երեսին շատ լույս էր։

Ինչո՞ւ բարկացավ արևը։

Արևը բարկացավ, որովհետև սարդերը ուզում էին, որ աշխարհում արև չլինի։

Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական (ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր), բայ (ի՞նչ անել, ի՞նչ լինել) ածական ( ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր) հարցերին պատասխանող բառեր։

գոյականբայածական
 արև հյուսեցին ամենածեր
 տոպրակ քարշ տվեցին երկար
 բույն բարկացավ կապույտ

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Խորհել-մտածել

Ահռելի-մեծ

Հրճվել-ուրախանալ

Զայրանալ-բարկանալ

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Բացատրի՛ր տրված դարձվածքները և գործածի՛ր նախադասությունների մեջ։

Գլուխ բերել-ավարտել, վերջացնել

Գլխի ընկնել-հասկանալ

Գրի՛ր տրված բառերի հոգնակին։

Լույս-լույսեր

Ցանց-ցանցեր

Ճանկ-ճանկեր

Ժամանակ-ժամանակներ

Ընդգծի՛ր այն առածը, որը համապատասխանում է տեքստի բովանդակությանը։

Լավություն արա ու ջուրը գցիր։

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։

Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով